«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Հեծանվավազքի մրցաշարի համար շուրջ 6500 հեծանիվներ են գնվել և բաժանվել դպրոցներին:
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ապօրինի պահված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով քսաներեք փաթեթ։
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21․8 տոկոս փայաբաժին ունի՝ իմ տված խոստմանը համաձայն։
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։
Երբ պատերազմը սկսվել է, Գարիկը 2 ամսվա զինծառայող է եղել։ Էդգարի որդին 73 զինծառայողներից մեկն էր, որոնք Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հրամանով 2020թ. հոկտեմբերի 11-ին գնացել են դեպի Հադրութ, հայտնվել շրջափակման մեջ և զոհվել։
ՏԿԵՆ-ը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագծեր, որոնցով նախատեսվում է Արարատի և Գեղարքունիքի մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող ամբուլատորիաների միավորում։
ՊԵԿ-ի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչներն Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները և Սյունիքում ԻԻՀ գլխավորհյուպատոսը։
Դատախազությունը պահանջում է Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք Ավշար գյուղում, Երևանում և Եղեգնաձորում, 1 տրանսպորտային միջոց և ավելի քան 587 միլիոն դրամ
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ:
Պահուստները համալրվել են մարտին Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարով։
Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհը, որը ուղղված է Հայաստանի ճանապարհային անվտանգության կառավարման համակարգի համապարփակ ուսումնասիրությանը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն:
Նախարարությունը «մոռանում» է նշել, որ վարչական ակտը բողոքարկվելու պարագայում չի դառնում կատարման ենթակա միայն այն դեպքում, երբ դատարանը՝ որպես հայցի ապահովման միջոց, որոշում է կասեցնել տվյալ վարչական ակտի կատարումը։
Արարատի մարզի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես ընտրակաշառք, առաջարկել էր 30 հազար դրամ:
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով:
Ֆասթ Բանկը ապրիլի 3-ին մասնակցել է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ին որպես ֆինանսական գործընկեր։ Ֆորումին ներկա էին ՏՏ ոլորտի փորձագետներ, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչներ։
Եթե ավագանու վաղվա նիստում անակնկալներ չլինեն, 13-ամյա ընդմիջումից հետո Վարդան Ղուկասյանը կվերադառնա Գյումրու համայնքապետի պաշտոնին։ Ի դեպ, ավագանու նիստը նախագահելու է հենց 64-ամյա Ղուկասյանը՝ որպես ավագանու ամենատարեց անդամ։
Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը:
Հանցավոր կազմակերպության անդամները ձեռք բերելով ներդրումային խարդախություններից տուժած անձանց տվյալները՝ ստեղծել են զանգերի կենտրոն, զանգով համոզել են նրանց, թե ունեն հնարավորություն վերականգնելու պատճառված վնասը, գումարներ են շորթել այդ անձանցից։
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն ԱՄՆ դոլար։
«Ագարակ» մաքսային անցման կետում Իրանից ժամանած քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենայի կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կգ կշռող 112 փաթեթ` լցված «հաշիշ» տեսակի թմրամիջոցի զանգվածով։
Ապրիլի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ի խուզարկության արդյունքում պարզվել է, որ նրա հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիսը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: