«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարչապետի թեկնածու առաջադրեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին:
Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
Սրբազանն ընդունեց շարժման առաջադրումը և ասաց, որ խորհրդակցելով Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևոր եղբայրների հետ՝ որոշում է կայացրել սառեցնել երեսնամյա իր հոգևոր ծառայությունը:
Այնուհետև Բագրատ Սրբազանը հայտեց, որ պատրաստվում են երթով շարժվել դեպի կառավարական առանձնատուն՝ վարչապետին կոչ անելու հրաժարակաան տալ։ Սրբազանը նշեց նաև, որ գնում է վատչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու։
Կարդացեք նաև՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել