Սևանի 20/11 քվեասենյակի մոտ առանց վկայականների մարդիկ կան
Սևանի Ցամաքաբերդ թաղամասի 20/11 ընտրատեղամասի նախասրահում երեք տղամարդ էր նստած։ Նրանք չունեին վստահված անձի կամ դիտորդի վկայականներ։ Երբ նկատեցին, որ նկարահանում ենք, վեր կացան։

Առանց վկայականների մարդիկ կային նաև ընտրատեղամասի մուտքի մոտ։ Ոստիկանը կանգնած էր քվեասենյակի մուտքի դռան առաջ։ Հանձնաժողովի նախագահ Հասմիկ Կարապետյանի փոխանցմամբ՝ ինքն է ոստիկան հրավիրել, որպեսզի ընտրատեղամասի տարածքում կուտակումներ չլինեն։

Նախագահը տեղյակ չէր, թե ովքեր են նախասրահում և ընտրատեղամասի մուտքի մոտ գտնվող՝ համապատասխան վկայականներ չունեցող մարդիկ։

Մեր այցելության պահին «Միասնական համայնք» կուսակցության վստահված անձ Սահակ Հովհաննիսյանը ոստիկանության աշխատակցի հետ զրուցում էր։ Նա առաջարկեց օգնել, որպեսզի ընտրատեղամասում կուտակումներ չլինեն։ «Վստահություն» դաշինքի վստահված անձ Նելսոն Սարգսյանն էլ համաքաղաքացիներին քվեասենյակ էր հրավիրում։ Նույն ուժի մի քանի վստահված անձինք նստած էին քվեասենյակի մուտքի մոտ․ իրենց փոխանցմամբ՝ սպասում էին իրար փոխարինելուն։
20/11 ընտրատեղամասում գրանցված է 569 ընտրող։ Ժամը 13։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 229-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել