HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արտաշատի 12/4 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցները դռան առաջ կանգնած են

Արտաշատ համայնքի 12/4 ընտրատեղամասում կուտակումներ են, հանձնաժողովի նախագահ Անժելա Դավթյանը քաղաքացիներին խնդրեց դուրս գալ, որ կուտակումներ չառաջանան։ Ոստիկանության աշխատակիցը ներս եկավ և երկար ժամանակ մնաց ընտրատեղամասում։

Մեր հարցին, թե ինչու է ընտրատեղամասում, պատասխանեց, որ ներս է եկել հանձնաժողովի նախագահի խնդրանքով, ապա դուրս եկավ և կանգնեց մուտքի դռան առաջ։

Հաճախ ընտրատեղամաս մտնող քաղաքացիները ոստիկանության աշխատակից Իվետա Հակոբյանին խնդրում էին ճանապարհ տալ, որպեսզի կարողանան դուրս գալ ընտրատեղամասից։

Ոստիկանության երկու աշխատակիցները այս պահին էլ շարունակում են մնալ քվեասենյակի մուտքի մոտ կանգնած։ Ընտրատեղամասում գրանցված 1700 ընտրողներից ժամը 11։40-ի դրությամբ քվեարկել է 295 քաղաքացի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter