
Բանկի աշխատակիցը սպանությո՞ւն է կատարել
Երեկ Էջմիածին քաղաքի 33-ամյա բնակիչ Մարատ Սարգսյանը, ով «Առեքսիմբանկի» Էջմիածնի մասնաճյուղի վարկային բաժնի առաջատար մասնագետ է, տարադրամի փոխանակման հարցերի շուրջ վիճաբանել է նույն քաղաքի բնակիչ 48-ամյա Մայիս Խաչիկյանի հետ: Վերջինս զբաղվել է տարադրամի փոխանակմամբ:
Ըստ նախնական վարկածի` կռիվն այնքան է թեժացել, որ Մարատ Սարգսյանը դանակահարել է Մայիս Խաչիկյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Տեսնելով, որ Մայիս Խաչիկյանը մահացել է, բանկի աշխատակիցն իր անձնական ավտոմեքենայով նրա դին տեղափոխել եւ գցել է Չոբանքյարա գյուղի մոտակայքում գտնվող ջրանցքը, ինչից հետո որոշել է փախչել երկրից:
Մարատ Սարգսյանին ոստիկանները ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում: Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Էջմիածնում լուրեր են շրջանառվում, որ սպանվածը փետրվարի 4-ին Էջմիածնի Չարենց թաղամասի պուրակի հարակից տարածքի վարսավիրանոցի մոտ սպանված 1986թ. ծնված Արտակ Աշոտի Սիմոնյանի մորեղբայրն է:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել