HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ թե սգո, այլ լավ առիթների համար»․ Արգինայում պուրակ են բացել 44-օրյա զոհերի հիշատակին

Արմավիրի մարզի Արգինա գյուղում պուրակ եւ հուշաղբյուր է բացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում գյուղի երեք զոհերի։ Նախաձեռնությունը զոհվածներից կամավորական Գնել Ֆիդանյանի հարազատներինն է։ Պուրակն էլ Գնելի զոհվելու օրն է բացվել՝ հոկտեմբերի 10-ին։

Գնել Ֆիդանյանի հայրական տունը Արգինայում է։ Կրտսեր եղբայրը՝ Վիրապ Ֆիդանյանը, «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ցանկանում էին ոչ թե սգո, այլ լավ առիթների համար վայր ստեղծել գյուղում, հատկապես որ Արգինայում պուրակ եւ հանգստի վայր չկար։ Նոր պուրակում արդեն ծառեր են տնկել։

Գնել Ֆիդանյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին Ջրականում։ Վիրապը 2020 թ․ դեկտեմբերին «Հետքի» հետ զրույցում պատմել էր, թե ինչպես է զոհվել ավագ եղբայրը։ Այդ մասին նրանք իմացել էին Գնելի մարտական ընկերներից։ Գնելը հետախուզական դասակի հրամանատար էր։ Զոհվելու օրն առաջադրանքը կատարել էր, հետը նաեւ թշնամու երկու զրահաբաճկոն էր բերել։ Խրամատ հասնելուն 5 քայլ էր մնացել, երբ հայտնվել էր անօդաչու թռչող սարքի թիրախում։ ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել էր, զինակիցները փորձել էին տեղափոխել, բայց առարկել էր՝ ասելով, որ իրեն թողնեն, գնան 18 տարեկաններին օգնեն, ինքը չի ապրի։ Վայրկյաններ անց մահացել էր։

Գնել Ֆիդանյանը 35 տարեկան էր։ Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter