HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանն ընտրվեց

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի ընտրությունը: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ 131  պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 110-ը: Հովիկ Աբրահամյանին կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ` 4, անվավեր` 4: Հիշեցնենք, որ նա միակ թեկնածուն էր:

Այժմ քննարկվում է ԱԺ երկու փոխնախագահների ընտրության հարցը: Նշենք, որ ԱԺ փոխնախագահների առաջադրման իրավունքը պատգամավորներինն է, ՀՀԿ-ն ԱԺ փոխնախագահների թեկնածուներ առաջարկեց Էդուարդ Շարմազանովին ու Հերմինե Նաղդալյանին: Այլ առաջադրումներ չեղան:

Թեկնածուները ընտրվելու դեպքում ամբիոնից ներկայացնում են իրենց ապագա անելիքները: Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցելու նաև այս ընտրություններին: 

Մեկնաբանություններ (1)

Անի
Ներողություն արտահայտությանս համար, բայց ՅԱԽՔՔՔ էս իշխանությանը, էս ընտրություններին ու էս մկնիկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter