HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Անպտղության կրճատում, հաշմանդամության նվազում, որակյալ մասնագետներ. 2023-26թթ առողջապահության ոլորտի զարգացման նախագիծը

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է առաջիկա 3 տարիների՝ 2023-2026թթ առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծն ու դրանից բխող մեխանիզմները։ Նախագիծը մշակել է Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը»։

Նախագծով սահմանվում են առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշներն ու անհրաժեշտ թիրախային միջոցառումները։

Գերակա խնդիրներն ու միջոցառումները սահմանվել են՝ հիմք ընդունելով երկրի սոցիալ-ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը, առողջապահության համակարգից բնակչության ակնկալիքները, համաճարակաբանական իրավիճակը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով բժշկական օգնություն և սպասարկման արդյունավետության բարձրացման, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) արդիականացման, շարունակական զարգացման և հզորացման, ԱԱՊ օղակի մոդելի և օրինակելի կառուցվածքի սահմանման, միջոցների առավել արդյունավետ ու համաչափ բաշխումը երաշխավորելու նպատակով ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

Ոլորտի զարգացման նախագծով, մասնավորապես, ​​սահմանվել են զարգացման հետևյալ անհրաժեշտ միջոցառումները՝ ուղղված

  • բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը
  • մոր ու մանկան առողջության պահպանամանը և բարելավմանը
  • անպտղության կրճատմանը և կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը
  • հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը
  • կյանքի որակի բարելավմանը և կյանքի միջին տևողության մեծացմանը.
  • ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) առաջացած տնտեսական բեռի նվազեցմանը, մասնավորապես՝ վաղաժամ մահացության կրճատմանը, ՈՎՀ–ի ռիսկի գործոնների կառավարման խթանմանը
  • բնակչության հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը և արդյունավետ բուժմանը
  • տարեց մարդկանց բավարար առողջական վիճակի և կյանքի որակի բարելավմանը
  • վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և այդ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովմանը, համաճարակներին, բռնկումներին, թունավորումներին և հանրային առողջության անվտանգության սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովմանը
  • բարենպաստ շրջակա միջավայրի և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման աջակցմանը
  • էլեկտրոնային առողջապահության ոլորտում ժամանակակից և արդյունավետ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակմանը և լիարժեք ներդրմանը
  • բնակչության համար անվտանգ, արդյունավետ, մարդակենտրոն, ժամանակին և մատչելի, համապարփակ առողջապահական ծառայությունների ապահովմանը
  • պետական առողջապահական ծախսերի շարունակական աճի ապահովմանը
  • հիվանդանոցային, առողջության առաջնային պահպանման, հանրային առողջապահական ծառայությունների մատուցման ինտեգրված մոդելի ներդրմանը
  • առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստմանը, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատություններին բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովմանը

Սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է բարելավել հանրային առողջությունը, ապահովել բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականությունը, զարգացնել էլեկտրոնային առողջապահությունը, իրականացնել առողջության համապարփակ ապահովագրության ներդրում և այլն:

 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter