HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող մարդիկ դեղերն անվճար կստանան. նախագիծ

Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Կառավարության որոշման մեջ՝ հնարավորություն տալով ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց օգտվել անվճար դեղեր ստանալու իրավունքից: Սակայն խոսքը վերաբերում է միայն առաջնային-պահպանման օղակի (պոլիկլինիկաների) միջոցով հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերին (դեղերի ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող մարդիկ երրորդ խմբի հաշմանդաներն են։ Վերջին տվյալներով՝ այդ խմբում հաշվառված է 28 563 հոգի:

Նախկինում, Կառավարության 2019թ. մայիսի 30-ի N 642-Ն որոշման համաձայն, նրանք ընդգրկված էին բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերում, որոնց հիվանդության դեպքում դեղերը հատկացվում էին կես գնով՝ մասնակի փոխհատուցմամբ` 50% զեղչով: Այս փոփոխությամբ՝ շահառուների ցանկում ընդգրկված անձինք կապահովվեն 100% անվճար դեղերով:

Բացի այդ, Կառավարության 2004թ մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց տրամադրվում է նաև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն:

Մասնավորապես, նախագծով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին պետբյուջեի՝ «Առողջապահություն» բաժնի առանձին ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց կտրամադրվի ֆինանսական փոխհատուցում՝ փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան:

Նախագծի համար պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter