HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀ նախագահի կինը ամուսնուց ավելի հարուստ է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, իր ֆինանսական կարողություններով ավելի հարուստ է, քան նախագահ ամուսինը: Դա են վկայում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստացված գույքի եւ եկամուտների հայտարարագրերը:

Ըստ հայտարարագրի` 2011 թ. ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք ձեռք չի բերել: Նախագահը չունի նաեւ արժեթղթեր եւ այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ:

Սերժ Սարգսյանն իր հայտարարագրում չի նշել նաեւ 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկաժեք գույք: Մինչդեռ, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 2011 թ. մարտի 1-ից մինչեւ 2012 թ. մարտի մեկն ընկած ժամանակահատվածի համար նախագահը հայտարարագրել էր 18-20-րդ դարի հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ եւ այլն), ինչպես նաեւ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի եւ Աբեղյանի կտավների հավաքածուն, ինչպես նաեւ 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավներ:

Ստացվում է, որ վերը նշված թանկարժեք իրերը նախագահը գնել է 2012 թ. առաջին երկու ամիսների ընթացքում, այդ իսկ պատճառով տեղ չեն գտել 2011 թ. հայտարարագրում:

2011 թ. Սերժ Սարգսյանը ստացել է 3 մլն 898 հազար 800 դրամի աշխատավարձ, 2 մլն 45 հազար 89 դրամ աշխատանքի վարձատրությանը հավասարեցված այլ վճարում, ինչպես նաեւ 8 մլն 620 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:

2011 թ. ընթացքում Սերժ Սարգսյանը ստացել է ընդհանուր առմամբ 14 մլն 563 հազար 889 դրամի եկամուտ: Մինչդեռ 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ նախագահն ունեցել է 96 մլն, իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ` 104 մլն դրամ:

Նախագահի կինը` Ռիտա Սարգսյանը, 2011 թ. նույնպես ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք ձեռք չի բերել: Տարվա կտրվածքով չունի նաեւ արժեթղթեր եւ այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ:

Որպես եկամուտ Ռիտա Սարգսյանը հայտարարագրել է տրված փոխառությունների դիմաց ստացված 9 մլն 25 հազար դրամի տոկոս եւ 8 մլն 500 հազար դրամ` նվիրատվություն: Ընդհանուր առմամբ, Ռիտա Սարգսյանը 2011 թ. ստացել է 17 մլն 25 հազար դրամի եկամուտ, սակայն տարվա սկզբին նախագահի կինն ունեցել է 100 մլն 500 հազար, իսկ տարեվերջին` 112 մլն դրամ:

Չոր հաշվարկներով, 2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռիտա Սարգսյանն ունի 8 մլն դրամ ավելի շատ գումար, քան Սերժ Սարգսյանը:

Հ.Գ. Ամսի 11-ի մեր հրապարակման մեջ նշել էինք, որ էթիկայի հանձնաժողովը տեղեկությունները չի տրամադրում կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմամբ սահմանված հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ձեւաթղթով: Տեղեկացնենք, որ կառավարության մայիսի 3-ի որոշմամբ՝ նախապես հաստատված ձեւաթուղթը ուժը կորցրած է ճանաչվել եւ հանձնաժողովը տեղեկությունները պետք է տրամադրի հայտարարագրերի ընդունման ձեւաթղթով` թաքցնելով կառավարության որոշումով հաստատված հրապարակման համար ոչ ենթակա տվյալները:

Մեկնաբանություններ (7)

julit mooradyan
There is nothing wrong being rich.
Karapet
Julit Mooradyan !!!! sure there is nothing wrong to be rich - IT IS VERY WRONG TO PLUNDER OWN PEOPLE !!! IT IS AGAINST THE LAW AND GOD !!!
nan
...3 i xixch@ cnkneric nerqev e gtnvum
Nara
menk bolors piti haskanank vor hasarakarg@ petk e poxel aranc dra pajkarel hnaravor chi.petk che anceri dem pajkarel karavarutjunic pahanchek hasarakargi popoxutjun.
Պարտիզան
«2011 թ. ընթացքում Սերժ Սարգսյանը ստացել է ընդհանուր առմամբ 14 մլն 563 հազար 889 դրամի եկամուտ»: –Ընդամենը 14,5 միլիո՞ն։ –Հա, ինչ կա որ, ուղակի լրագրողը սխալվել դոլարի տեղ դրամ է գրել։
Mard
Lava gone aydpesa te che vorosh naxararneri pes henc kin@ ashxatum e amusnu naxararutiunum ev tarin mek e galis ashxatanqi. Heto el uzum en bnutiun pahpanen
GB
Azerbaboon Aliev's wife, Mehraban, spend $17 million for laser surgery, to remove her unwanted facial hair, and other body parts!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter