HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսում է նախապատրաստվել Ուելսի եւ Լատվիայի հետ հանդիպումներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է նախապատրաստությունը առաջիկա պաշտոնական խաղերին: «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում հունիսի 16-ին մեր ընտրանին հյուրընկալվելու է Ուելսի ընտրանուն, իսկ ամսի 19-ին տանն ընդունելու է Լատվիային: 

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն արդեն հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: 

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարեւիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/ Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Արթուր Միրանյան - «Ալաշկերտ»

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում այսօր սկսված մարզական հավաքին միացել են հետեւյալ ֆուտբոլիստները:

Օգնյեն Չանչարեւիչ - «Ալաշկերտ» 
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու» 
Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ» 
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» 
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» 
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ» 
Սերգեյ Մուրադյան - «Նոա» 
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» 
Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ
Արտակ Դաշյան - «Փյունիկ» 
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու» 
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ» 
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» 
Արթուր Միրանյան - «Ալաշկերտ» 
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա) 

Նշված ֆուտբոլիստներն այսօր կանցկացնեն առաջին մարզումը:

Հունիսի 8-ի երեկոյան հավաքականին կմիանան Վարազդատ Հարոյանը եւ Կամո Հովհաննիսյանը, հունիսի 11-ին՝ Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին: 

Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ:

ՀՖՖ-ն արդեն հայտնել է, որ հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի:

Հիշեցնենք, որ մեր թիմն ընդգրկված է «Եվրո-2024»-ի ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի եւ Լատվիայի հավաքականները: Պետրակովի սաները մինչ այս անցկացրել են 1 հանդիպում՝ մարտի 25-ին Երեւանում 1-2 հաշվով զիջելով Թուրքիային: 

Այս պահին 4-րդ ընտրական խմբի առաջատարը Խորվաթիան եւ Ուելսն են, որոնք 2-ական խաղից հետո ունեն 4-ական միավոր: Թուրքիան 2 խաղից հետո ունի 1 միավոր, իսկ Հայաստանն ու Լատվիան 1-ական խաղերից հետո միավոր չեն վաստակել:

Նկատենք, որ մինչ այս Ուելսին հանդիպել ենք 2 անգամ աշխարհի 2002 թ․ առաջնության ընտրական փուլում։ 2001 թ․ մարտի 24-ին Երեւանում գրանցվեց 2-2։ Մեր թիմից աչքի ընկան Արտակ Մինասյանն ու Անդրեյ Մովսեսյանը։ Չնայած Մինասյանը բացեց հաշիվը, հետո հյուրերը երկու գոլ խփեցին, սակայն Մովսեսյանը գեղեցիկ հարվածով կարողացավ մեր թիմին միավոր պարգեւել։ Քարդիֆում պատասխան խաղը կայացավ նույն տարվա սեպտեմբերի 1-ին ու ավարտվեց 0-0։

Իսկ Լատվիայի հետ խաղերը եղել են ընկերական։ 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում գրանցվեց 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում կայացած ընկերական մրցավեճում հաղթեցին 2-0 հաշվով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter