HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Թուրքիայի ընտրանուն

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը 1։2 հաշվով պարտություն կրեց Թուրքիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ թուրքերի տարածքային առավելությամբ, սակայն Հայաստանի հավաքականի խաղացողները արագ հակագրոհներով կարողանում էին լարվածության մեջ պահել մրցակցի պաշտպաններին: Այդ հակագրոհներից մեկն էլ ավարտվեց մեր ընտրանու խփած գոլով. 10-րդ րոպեին հարձակման աջ եզրից Կամո Հովհաննիսյանի կատարած փոխանցումից հետո Օզան Քաբակը գրավեց սեփական դարպասը: Այս գոլից հետո Հայաստանի հավաքականը հաջողությամբ պաշտպանվում էր, սակայն 35-րդ րոպեին Օրքուն Քոքչուն հավասարեցրեց հաշիվը: 

Երկրորդ խաղակեսում ևս Թուրքիայի հավաքականը տարածքային առավելություն ուներ, սակայն մեկնարկում մեր հավաքականը ավելի լավ տեսք ուներ, կարողանում էր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ, մի քանի անգամ նպաստավոր դիրքերից իրենց պահերը չկարողացան իրացնել Սելարայանը, Բալեկյանը, Բարսեղյանը: 65-րդ րոպեին Հայաստանի հավաքականը խախտեց խաղի կանոնները խաղադաշտի կենտրոնում, թուրքերն արագ խաղարկեցին տուգանայինը, և Քերեմ Աքթուրքօղլուն, մեն-մենակ դուրս գալով մեր ընտրանու դարպասապահի դեմ, գրավեց դարպասը՝ խփելով Թուրքիայի ընտրանու հաղթական գոլը: Չնայած Հայաստանի հավաքականի ջանքերին՝ խաղի ընթացքը բեկել այդպես էլ չհաջողվեց:

Հայաստանի և Թուրքիայի հավաքականներն ընդգրկված են D խմբում՝ Ուելսի, Խորվաթիայի և Լատվիայի ընտրանիների հետ։ Այսօր Երևանի ժամանակով 23։45-ին կմեկնարկի Խորվաթիա-Ուելս հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի երկրորդ խաղը կանցկացնի այս տարվա հունիսի 16-ին՝ հյուրընկալվելով Ուելսի ընտրանուն։

Մինչ այդ՝ մարտի 28-ին, մեր ազգային ընտրանին ընկերական հանդիպում կունենա Կիպրոսի հավաքականի հետ։

Մեկնաբանություններ (1)

Viktoriya
Hope next time there will be a good luck!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter