HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչն է Քարակերտ-Դալարիկ հատվածում երկաթուղային վթարի պատճառը. տեսանյութ

Հարավկովկասյան երկաթուղուն պատկանող բեռնատար գնացքի՝ Արմավիրի մարզի Քարակերտ-Դալարիկ հատվածում այսօր` հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած վթարի մեկ վարկած է շրջանառվում՝ արգելակման համակարգի խափանումը։ «Հետքին» այս մասին ասացին երկաթուղու աշխատակիցները։ 

Պեռլիտ տեսակի խճաքարով բեռնված վագոններով էլեկտրագնացքի արագությունը Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի վարչական տարածքից դուրս գալուց հետո հնարավոր չի եղել կառավարել։ Արդեն Արմավիրի մարզի Քարակերտ և Դալարիկ գյուղերի միջնամասում վագոնների հիմնական մասը պոկվել է, դուրս եկել ռելսերից և կողաշրջվել` պոկելով ռելսերը, հոսանքի սնուցման հենասյուներն ու լարերը։ Շրջված վագոնները մետաղի ջարդոնի են վերածվել։ 

Այդուհանդերձ, էլեկտրագնացքը մի քանի վագոնով շարունակել է ընթացքը և, մի քանի կիլոմետր անցնելուց հետո (Դալարիկ֊Մյասնիկյան գյուղերի միջանկյալ մասում), կողաշրջվել է` վնասելով այդ հատվածի հենասյուները, լարերը և ռելսերը։ Բարեբախտաբար, մեքենավարն ու մեխանիկը չեն տուժել։

Վթարի երկու հատվածներում վթարավերականգնողական աշխատանքներ են ընթանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter