HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը Հայաստանում 20.1%-ով կրճատվել է 2023-ին

2023 թվականի 11 ամիսներին (հունվար-նոյեմբեր) Հայաստանում արտադրվել է մոտ 24 հազար տոննա ալյումինե նրբաթիթեղ։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ալյումինե նրբաթիթեղի արտադրության ծավալները կրճատվել են 20.1%-ով։

Հայաստանում ալյումինե նրբաթիթեղի արտադրողն ու խոշոր արտահանողը «Ռուսալ»-ն է («Ռուսալ Արմենալ» ՓԲԸ): Այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։

Ընկերությունը կրճատել է նաև ալյումինե նրբաթիթեղի արտահանումը։ Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2023-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 13.1 հազար տոննա ալյումինե նրբաթիթեղ, որը նախորդող տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է 16.5%-ով։ Այն արտահանվում է Գերմանիա, Իսպանիա, Լեհաստան, Նիդերլանդներ, 

Գլխավոր լուսանկարը «Հետք»-ին է տրամադրել «Ռուսալ-Արմենալ»-ը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter