HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել անկախ ԶԼՄ-ների խմբագրություններում և լրագրողների տներում

Ղրղզստանի ոստիկանությունը հունվարի 16-ի առավոտյան խուզարկություններ է իրականացրել «Айт Айт Десе» և Temirov Live անկախ մեդիանախագծերի նախկին և գործող աշխատակիցներին պատկանող բնակարաններում և լրատվամիջոցների գրասենյակներում։ Այդ մասին հայտնում է Kloop-ը։

Հետաքննող լրագրող Բոլոտ Տեմիրովը պատմել է, որ խուզարկություններից հետո առնվազն 10 մարդու տարել են հարցաքննության։

Խուզարկություն է իրականացվել նաև Temirov Live-ի գրասենյակում։ Խմբագրությունից տարել են տեխնիկան ու փաստաթղթերը։ 24.kg գործակալությունը նշում է, որ Temirov Live-ի և նախագծի տնօրեն Մախաբատ Տաժիբեկ կըզըի տանը խուզարկությունն իրականացվել է առանց փաստաբանների։

Խուզարկություն է իրականացվել նաև «ПолитКлиника» պարբերականի լրագրող Տինիստան Ասիպբեկովի տանը։ Ազատություն ռադիոկայանի ղրղզական ծառայությանը նա հայտնել է, որ խուզարկություններն ու հարցաքննությունները կապված են զանգվածային անկարգությունների կոչերի մասին քրեական գործի հետ։ Հետաքննող լրագրող Սայպեդին Սուլտանալիևն էլ պատմել է, որ որպես վկա նույն գործով հարցաքննության են կանչել։

Ղրղզստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ խուզարկություններն ու հարցաքննություններն իրականացվում են զանգվածային անկարգությունների կոչերի մասին քրեական գործի շրջանակներում, որոնք, ինչպես պնդում են ուժայինները, հայտնաբերվել են «Айт Айт Десе»-ի և Temirov Live-ի կայքէջերում։ Թե կոնկրետ որ հրապարակումներն են դարձել քրեական գործի հարուցման պատճառ, հայտնի չէ։

Հունվարի 15-ին Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները Բիշքեկում խուզարկություն էին իրականացրել 24.kg-ի խմբագրությունում։ Քննիչներն առգրավել էին խմբագրության համակարգիչներն ու աշխատակիցների անձնական հեռախոսները, ինչպես նաև կնքել խմբագրության տարածքը։

Խուզարկությունից հետո 24.kg-ի գլխավոր տնօրեն Ասել Օտորբաևային և գործակալության գլխավոր խմբագիրներ Անտոն Լիմարին ու Մախինուր Նիյազովային տարել էին հարցաքննության։ Ավելի ուշ նրանք հայտնել էին, որ որպես վկա անցնում են պատերազմի քարոզչության մասին քրեական գործով։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների և Ղրղզստանի մի շարք մեդիա կազմակերպություններ քննադատել էին 24.kg-ի խմբագրությունում անցկացված խուզարկությունը։

Լուսանկարը՝ Amantal Shakirov-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter