HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Բաքվում Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 4 ամսով

Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 4 ամսով։ Այս մասին դատարանից հայտնել են ռուսական РИА Новости պետական գործակալությանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռուբեն Վարդանյանին ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հակարիի անցակետում։ Ավելի ուշ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 3 դրվագներով՝ ահաբեկչության ֆինանսավորում, մասնակցություն օրենսդրությանը չենթարկվող զինված միավորման կամ խմբավորման ստեղծմանն ու գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում։

Հիշեցնենք՝ բացի Ռուբեն Վարդանյանից, Ադրբեջանում կալանքի տակ են գտնվում Արցախի Հանրապետության երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter