HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինձ համար անընդունելի է»․ Ռոբերտ Էմմիյանը՝ «Սպարտակ» համալիրի վաճառքի մասին

«Ամեն տարի խնդրել, աղաչել եմ, որ կարողանանք բարելավել աթլետիկական պայմանները Սպարտակ ստադիոնում։ Տնօրենության հետ խոսել, քննարկել ենք այդ թեմաները։ Ցավոք, իմացա, որ ուզում են վաճառել կամ վաճառված է։ Ինձ համար չափից ավելի բացասական է, որովհետև ես միշտ ցանկացել եմ, որ Երևան քաղաքում աթլետիկայի համար ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը՝ խոսելով «Սպարտակ» մարզահամալիրի վաճառքի մասին։

Հեռացատկի մինչ օրս չգերազանցված ռեկորդակիր (Եվրոպայի) Ռոբերտ Էմմիյանը Երևանում ապրելու տարիներին մարզվել է «Սպարտակ» մարզադաշտում: Նա ասում է, որ մարզադաշտը բոլորի համար եղել է հարմարավետ։

«Այնտեղ ես հանդիպել եմ սպորտային աշխարհի լավագույն ներկայացուցիչներին, չեմպիոններին, որոնք բարձր են պահել Հանրապետության պատիվը։ Միասին մարզումներ ենք անցկացրել Սպարտակ մարզադաշտում։ Միակ ծածկած մանեժն այնտեղ է։ Դրսի ստադիոնը, ճիշտ է, ամբողջությամբ քայքայված վիճակում է։ Ես շատ կուզեի, որ վերանորոգվեր և ծառայեր երիտասարդների, ապագա սերունդների համար։ Այնտեղ են մարզվել մեր լավագույն աթլետները` չնայած որ որոշակի կազմակերպչական խնդիրներ եղան»,- նշեց անվանի մարզիկը։

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում գտնվող ամենահին մազրահամալիրը՝ «Սպարտակ»-ը, վաճառվել է։ Գնորդը պատրաստվում է մարզադաշտի տեղում թաղամաս կառուցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter