HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի յոթակի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգում յոթերորդ անգամ չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակչում պարտության մատնելով չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին։

32-ամյա հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ առանց դժվարությունների 9։1 հաշվով հաղթեց թուրք Բեյթուլահ Քայիսդաղին։ Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Ստերկենբուրգի դեմ և առավելության հասավ 8։3 հաշվով։ Կիսաեզրափակչում էլ Արթուր Ալեքսանյանին փորձեց դիմակայել չեզոք դրոշի ներքո հանդես եկող բելառուսցի Աբուբաքար Խասլախանովը, հայ ըմբիշը պարտության մատնեց նրան 5։1 հաշվով։

Եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը Մագոմեդ Մուրթազալիևն էր, սակայն վերջինս նույնպես չկարողացավ գերազանցել հայ ըմբիշին։ Ալեքսանյանը հաղթեց 6։3 հաշվով և իր կարիերայում 7-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ 32-ամյա ըմբիշը Եվրոպայում լավագույնն էր դարձել նաև 2012, 2013, 2014, 2018, 2020 և 2023 թվականներին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում 77 կգ քաշային կարգում չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը, իսկ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Լուսանկարը՝ uww.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter