HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի 70 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արման Անդրեասյանը՝ եզրափակչում հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։

Հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով պարտության մատնեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին։ Քառորդ եզրափակչում Արման Անդրեասյանի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաևն էր, որին հայ մարզիկը հաղթեց 6։5 հաշվով։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում էլ Արմեն Անդրեասյանը 8։5 հաշվով առավելության հասավ Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ։

Եզրափակիչ գոտեմարտում Արման Անդրեասյանը մրցեց վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ և նրան պարտության մատնեց 7։3 հաշվով՝ իր կարիերայում առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Հարկ է նշել, որ մինչև գոտեմարտի վերջնամասը հայ ըմբիշը պարտվում էր, սակայն վերջին վայրկյաններին կարողացավ 4-միավորանոց հնարք կատարել և հաղթանակի հասնել:

2021-ին Արման Անդրեասյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե, իսկ 2022-ին՝ արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ազատ ոճի 57 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Արսեն Հարությունյանը։

Եվրոպայի ընթացիկ առաջնությունում հունահռոմեական ոճի 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը, իսկ 97-ում՝ Արթուր Ալեքսանյանը նույնպես դարձել էին չեմպիոններ, իսկ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter