HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն կժամանի Հայաստան. «Ֆիգարո»

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր՝ հինգշաբթի երկօրյա այցով կժամանի Հայաստան՝ «ամրապնդելու պաշտպանության ոլորտում հարաբերությունները»,- գրում է ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ նախարարի այցին զուգահեռ Հայաստան կառաքվի Ֆրանսիայից ձեռք բերված պաշտպանական բնույթի սպառազինությունը՝ «Thales Group» ընկերության արտադրության երեք GM (Grand Master) 200 ռադար եւ«Safran» ընկերության հեռադիտակներ եւ սենսորներ։

«Ֆրանսիան եւ Հայաստանը բարեկամության պատմական հարաբերություններ ունեն, սակայն պաշտպանության ոլորտում այն երկկողմ հարաբերությունների մակարդակին չէր»,- հայտնել է Լըկորնյուի կաբինետը՝ մատնանշելով, որ սա վերջին տասնամյակում ֆրանսիացի եւ եվրոպացի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստան։

Այսօր «Հայաստանը շարունակական ճնշման տակ է, այդ թվում՝ իր սահմանին՝ իր տարածք ներխուժման ձևով, Հայաստանն իր տարածքի, իր բնակչության պաշտպանության տրամաբանությամբ է գործում, և պաշտպանական համագործակցությունը Ֆրանսիայի հետ համահունչ է այս նպատակին »,- հավաստիացրել են Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունից։

2023-ի հոկտեմբերին Ֆրանսիան եւ Հայաստանը ավիացիոն պաշտպանության ոլորտում մտադրության հուշագիր ստորագրեցին, որի համաձայն նախատեսվում է ֆրանսիական «Thales Group» ընկերության արտադրության երեք GM (Grand Master) 200 ռադարի ձեռք բերում՝ հակաօդային պաշտպանության նպատակով, «Safran» ընկերության արտադրության հեռադիտակների եւ սենսորների, ինչպես նաեւ եվրոպական MBDA-ի արտադրության «Mistral» օդային պաշտպանության համակարգերի գնում։

Այս տարի նախատեսվում է, որ ֆրանսիական զինված ուժերը լեռնային մարտական ​​պատրաստության երեք դասընթաց կկազմակերպեն հայ զինծառայողների համար։

Տես նաեւ՝ Հայաստանը կրկնապատկել է ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների պատվերը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter