HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վանաձոր ՔԿՀ-ի 8 դատապարտյալ շարունակում է հացադուլը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 53 դատապարտյալներից 45-ն արդեն դադարեցրել է հացադուլը։ 8 դատապարտյալ շարունակում է հացադուլը՝ պահանջելով պահման պայմանների բարելավում։ 

«Հետքը» գրել էր, որ փետրվարի 27-ին 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել։ Դրանից 10 օր առաջ գրեթե նույն պահանջով «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալները հացադուլ էին հայտարարել ու բացատրական աշխատանքներից հետո դադարեցրել էին։

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցել էր, որ իրականում դատապարտյալներն անօրինական պահանջներ են առաջ քաշում։ Մասնավորապես՝ բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter