HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին` Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Երեկ՝ մարտի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։

Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են «Пикник» խմբի համերգից առաջ։

Ռուսաստանի քննչական կոմիտեն առավոտյան հաղորդել է, որ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 60-ը։ Ավելի վաղ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր նախնական 40 զոհի մասին։

Al Arabiya-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը։

Ավելի մանրամասն՝

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության (արխիվային)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter