HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կասկածյալներից մեկը հայտարարել է, որ իրեն կես միլիոն ռուբլի էին առաջարկել «Կրոկուս»-ում ահաբեկչական հարձակման համար

Տղամարդը, որը ենթադրաբար ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման համար, հայտնել է, որ իրեն առաջարկվել է 500 հազար ռուբլի այդ գործողություններին մասնակցելու համար։ Տեսանյութը տարածել են տելեգրամյան մի քանի ալիքներ։ 

««Կրոկուս»-ում գնդակահարել եմ մարդկանց։ Փողի դիմաց, (կազմակերպիչները խոստացել էին) մոտ 500 հազար ռուբլի»,- ասել է նա։

Տղամարդը հայտարարել է, որ գումարի կեսը փոխանցել են իր բանկային քարտին, իսկ երկրորդ մասն էլ խոստացել փոխանցել ավելի ուշ։ Նա նշել է, որ բանկային քարտը կորցրել է անտառում փախուստի ժամանակ, երբ իրեն հետապնդում էին իրավապահ մարմինների աշխատակիցները։ 

Ձերբակալվածը 1998 թվականին ծնված Շամսուտդին Ֆայդուլինն է։ 

Նրա խոսքով՝ հրազենն իրենց փոխանցել են անհայտ մարդիկ, որոնք մոտ մեկ ամիս առաջ իր հետ կապ են հաստատել տելեգրամի միջոցով։ «Ինձ առաջարկել էին կես միլիոն սպանությունների համար, ես համաձայնվել եմ։ Ուղարկեց ինձ տեղանքը և ասաց՝ սպանի՛ր, տարբերություն չկա, թե ով կլինի»,- հայտարարել է նա։

Այն հարցին, թե ինչու են հենց իրեն գրել, տղամարդը հայտարարել է, որ ինքը լսում էր քարոզիչներից մեկի կրոնական դասախոսություններն, ու իր հետ կապ է հաստատել նրա օգնականը՝ առանց նշելու իր անունը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստան է ժամանել մարտի 4-ին Թուրքիայից։ 

Լուսանկարը՝ տելեգրամյան ալիքներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter