HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տաջիկստանի նախագահը պետական այցով կայցելի Ադրբեջան

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը այս տարվա մայիսի երրորդ տասնօրյակում նախատեսում է պետական այցով այցելել Ադրբեջան։ Այդ մասին հայտնել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից՝ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո:

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Մինսկում՝ Անկախ պետությունների համագործակցության երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: «Նախարարները մտքեր են փոխանակել նաև մայիսի երկրորդ տասնօրյակում Ադրբեջանում Տաջիկստանի մշակույթի օրերի, տաջիկական կինոյի օրերի և տաջիկ-ադրբեջանական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ»,- հայտնել է տաջիկական կողմը՝ նշելով, որ քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած տարվա ապրիլին պետական այց էր կատարել Դուշանբե: Տաջիկստանի նախագահի հետ նրա բանակցությունների արդյունքը համագործակցության մասին 14 փաստաթղթերի ստորագրումն էր։ Ալիևը դարձյալ Դուշանբե էր ժամանել սեպտեմբերին՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման մասնակցելու համար։

Ռահմոնը մինչ այդ պաշտոնական այցով Բաքու էր այցելել 2018 թվականի օգոստոսին:

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter