HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունում կարծում են, որ հիմա ամենաճիշտ ժամանակն է Երևանի ու Բաքվի միջև խաղաղություն հաստատելու համար

Եվրոպական միության քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկը հայտարարել է, որ եկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ժամանակը: Այդ մասին Պրոնկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

Շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևին` «արդիական մարտահրավերների շուրջ էքսկուրսիայի համար»՝ Պրոնկը հայտարարել է, որ «ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ»: «ԵՄ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը և շարունակել աջակցել խաղաղության ջանքերին»,- գրել է նա։

Պրոնկը նաև նշել է, որ ԵՄ-ն ականազերծման գործում Ադրբեջանի ամենամեծ աջակիցն է: «Պատրաստելով ականազերծման կանանց թիմ՝ ԵՄ-ն օգնում է բարձրացնել կանանց դերը անվտանգության ապահովման գործում: Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ ԵՄ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը և շարունակել աջակցել խաղաղության ջանքերին»,- գրել է նա։

Լուսանկարը՝ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter