HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն ու Մինսկը քննարկում են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներին Բելառուսի ներգրավումը

Ադրբեջանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Ալեյնիկը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են բելառուսական կողմի հնարավոր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարները քննարկել են Ադրբեջանի՝ «օկուպացիայից ազատագրված» (չակերտները՝ «Հետքի») տարածքներում վերականգնողական աշխատանքները ու գործընթացում Բելառուսի հնարավոր ներդրումը: Ջեյհուն Բայրամովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում ականային սպառնալիքի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների մակարդակից, դիտարկել են տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսության, տրանսպորտի, մեքենաշինության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:

«Նախարարները նշել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժը՝ ընդգծելով, որ նոր ուղղություններ են դիտարկվում այդ ոլորտում փոխգործակցության ամրապնդման համար»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ արխիվային/Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter