HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիտվայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել այն երկրներ, որտեղ կարող են ռուսաստանցիներ լինել. այդ ցանկում է նաև Հայաստանը

Լիտվայի ԱԳՆ կանցլեր Ինգա Չերնյուկը Լիտվայի քաղաքացիներին կոչ է արել հանգստի չմեկնել այն երկրներ, որտեղ կարելի է շատ ռուսաստանցիների հանդիպել: Այդ մասին հայտնում է Լիտվայի ազգային հեռուստառադիոընկերությունը։ 

Նման խորհրդի հիմնավորումը հնարավոր կոնֆլիկտներն են՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տարբեր տեսակետների հետ։ Չերնյուկը Լիտվայի քաղաքացիներին կոչ է արել արտագնա տուրիզմի համար ընտրել եվրոպական ուղղությունները։ Իսկ այն երկրներից, որոնք «արժեքները այլ կերպ են տեսնում կամ ինչ-որ գորշ գոտում են», ավելի լավ է խուսափել։

Լիտվայի կանցլերի կարծիքով՝ «ոչ հուսալի» երկրների ցանկում են հայտնվել Եգիպտոսը, Թուրքիան, Թայլանդը, Մոլդովան, Հայաստանն ու Վրաստանը:

«Այս երկրներ ճանապարհորդելիս պետք է հիշել հասարակության մեջ բևեռացման հետ կապված լրացուցիչ ռիսկը։ Այդ երկրները պարտադիր չէ, որ կիսեն մեր արժեքները»,- հայտարարել է Չերնյուկը։

Կանցլերը Լիտվայի քաղաքացիներին զգուշացրել է, որ Ուկրաինայում իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետի ակտիվ արտահայտումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, իսկ զբոսաշրջիկները հնարավոր է հյուպատոսական օգնության կարիք ունենան։

Լուսանկարը՝ RossHelen/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter