HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Զրույցի թեման եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Իրանի հնարավոր գործողությունների կանխարգելումը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում պետքարտուղար Բլինքենն ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրել, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ բանակցությունների միջոցով, որպեսզի հստակ հասկացնի, որ Մերձավոր Արեւելքում էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից, և որ այդ երկրները պետք է Իրանին կոչ անեն չտանել տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի վարչությունն ապրիլի 1-ին հայտնել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից հետո իրանցի 7 զինվորականների զոհվելու մասին։ Դրանցից երկուսը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալներ էին և ևս 5 սպա։ Իսրայելը կատարվածի համար պատասխանատվության մասին պաշտոնապես հայտարարություն չի արել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ-ն ու դաշնակիցները պնդում են, որ Իսրայելի ռազմական ու կառավարական օբյեկտներին Իրանի պատասխան հարվածն անխուսափելի է։ Նրանց կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին՝ բարձր ճշգրտության հրթիռների կիրառմամբ։ 

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter