HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստության տեղիք է տալիս․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի մամուլի ծառայությունը X-ի միկրոբլոգում գրել է, որ Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստության տեղիք է տալիս։

«Մենք կոչ ենք անում առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Պետք է խուսափել հետագա առճակատումից»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ անցած գիշերը Մերձավոր Արևելքում խիստ լարված էր։ Իրանը օդային հարձակում էր սկսել Իսրայելի դեմ։ Հրեական պետությունը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հորդանանի օգնությամբ չեզոքացրել է Իսրայելի վրա Թեհրանի զանգվածային հարձակումը։ Այն տևել է շուրջ 5 ժամ։ «Հետք»-ը առցանց թարմացմամբ իր ընթերցողներին պատմում էր մերձավորարևելյան տարածաշրջանում դեպքերի սրընթաց զարգացման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter