HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կարմիր խաչի ներկայացուցիչներն հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին

2024 թվականի ապրիլ ամսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի պաշտոնյաներին։ Այս մասին ադրբեջանական պետական APA գործակալությանը հայտնել է Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան։

Ըստ հաղորդման՝ գերեվարվածների հետ անցկացվել են դեմ առ դեմ հանդիպումներ, և բացի դրանից, նրանց հնարավորություն է տրվել շփվել իրենց ընտանիքների հետ։

Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտնել է, որ ԿԽՄԿ-ն այդպիսի այցերի ժամանակ գնահատում է պահման պայմանները և վերաբերմունքը կալանավորների նկատմամբ։ Կարմիր խաչը նաև պայմաններ է ստեղծում վերականգնել կամ շարունակել կապը՝ պահվող անձանց և նրանց ընտանիքների միջև։ ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ այցերի հետ կապված դիտարկումները և խորհրդատվությունները փոխանցվում և քննարկվում են միայն պահող կողմի հետ։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո ադրբեջանական ուժայինները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Հանրապետության երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ու ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել։

Լուսանկարը՝ AFP / FABRICE COFFRINI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter