HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում կարծում են, որ Իսրայելը կարող է իրանական ուժերին հարվածել այդ երկրի սահմաններից դուրս

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ ապրիլի 13-ին Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հարվածին Թել Ավիվի հնարավոր պատասխանը կլինի Իրանի սահմաններից դուրս։ Այդ մասին հայտնել է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։

Նրանց գնահատմամբ` այն փաստը, որ Իրանի հարվածն Իսրայելում չի հանգեցրել զանգվածային զոհերի կամ ավերածությունների, Հրեական պետությանը թույլ է տալիս ընտրել տեղի ունեցածին արձագանքելու «նվազ ագրեսիվ տարբերակը»:

Աղբյուրներն ակնկալում են, որ Իսրայելը կարող է իրանական ուժերի վրա հարձակվել այդ երկրի սահմաններից դուրս կամ հարվածել տարածաշրջանում գործող խմբավորումների օբյեկտներին, որոնց աջակցում է Թեհրանը։ Խոսքը մասնավորապես Սիրիայի տարածքի մասին է:

Ըստ պարբերականի աղբյուրների՝ Իսրայելը, հավանաբար, չի փորձի հարվածել Իրանի պաշտոնատար անձանց, այլ կթիրախավորի սպառազինության պահեստները, որտեղ պահվում են ժամանակակից հրթիռների դետալներ, զենքեր կամ սպառազինություն: NBC-ն նշում է, որ ԱՄՆ-ում դեռ չգիտեն, թե Իսրայելը կոնկրետ ինչ պատասխան կտա, բայց ակնկալում են, որ Իսրայելի իշխանությունները իրենց գործողությունների մասին տեղեկատվությունը նախապես կկիսեն Վաշինգտոնի հետ։

Ապրիլի 15-ին էլ ամերիկյան ABC հեռուստաընկերությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն մասնավոր կարգով Իսրայելին տեղեկացրել է, որ եթե վերջինս որոշի պատասխան հարված հասցնել Իրանին, ապա «դա կանի միայնակ, առանց Վաշինգտոնի»:

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter