HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը պնդում է, թե ամեն ինչ արել է Հայաստանի համար

Հայաստանի ղեկավարությունից պետք է հետաքրքրվել, թե ինչու են նրանք միշտ ընտրում արևմտյան գիծը, «ինչն ամենուր հանգեցնում է հակամարտությունների, քաոսի և ապակայունացման»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միևնույն ժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան, որպես «ազնիվ միջնորդ, բարեկամ և հարևան», Երևանի համար արել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր:

«Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, ինքնուրույն քայլեր է ձեռնարկում։ Այն ամենը, ինչ կարելի էր անել որպես ազնիվ միջնորդ, բարեկամ, հարևան, Ռուսաստանն արեց։ Ու դա սկսեց աշխատել: Բայց հետո, ինչպես միշտ, միջամտեց արևմտյան կոնյունկտուրային պատմությունը։ Թե որքանով է դա պետք Հայաստանին, թող մեկնաբանեն հենց իրենք։ Ինչո՞ւ ընտրել այն, ինչն ամենուր հանգեցնում է հակամարտությունների, քաոսի և ապակայունացման։ Դա ևս պետք է հարցնել Հայաստանի ղեկավարությանը»,- ասել է Զախարովան։

Ճեպազրույցի ժամանակ դիվանագետը նաև հայտարարել է, որ Արևմուտքի երկրները Հայաստանը կվերածեն «տարածաշրջանում հակամարտություններ հրահրող նոր գործիքի»: Զախարովան հավելել է, որ «Արևմուտքը Երևանից անմիջապես կհրաժարվի, հենց որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հոգնեն Հայաստան խաղացնել»։ Նրա խոսքով՝ «Վաշինգտոնում և Բրյուսելում նպատակ են դրել ոչնչացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր կապերը՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտում, ինչպես նաև՝ խաթարել ՀԱՊԿ և ԵԱՏՄ մեխանիզմները»:

Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter