HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Անպտուղ հետողորմյա, կամ ինչու Սաֆարովը հայտնվեց Ադրբեջանում

Ոճրագործ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գաղտնի էքստրադիցիայի կապակցությամբ, որը տեղի է ունեցել Հունգարիայի և Ադրբեջանի միջև, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Անվտանգության խորհրդի նիստ գումարելը և Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցության հրավիրումը հետողորմյա է հիշեցնում:

Որքան էլ ազդեցիկ լինեն նախագահի խոսքերը, ձեռնարկվելիք միջոցների մասին հայտարարությունները, գերատեսչությունների ղեկավարներին տրված հանձնարարականները, որքան էլ դիվանագիտորեն ճիշտ ձևակերպված լինի դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին ուղղված հայտարարությունը, փաստը մնում է փաստ. Ռամիլ Սաֆարովն արդեն Ադրբեջանում է, արժանացել է ներման, և էթնիկ հողի վրա կատարած դաժան սպանության համար ոչ մի պատիժ չկրելով՝ այդ երկրում վերածվել է կենդանի լեգենդի:

Փաստը մնում է փաստ, որ նա գտնվում է սեփական երկրի պաշտպանության ներքո, և որ դա տեղի է ունեցել ոչ այնքան հունգարական արդարադատության կեղծավորության կամ քաղաքական պայմանավորվածությունների պատճառով, որքան Հայաստանի Հանրապետության ցուցաբերած գրեթե կատարյալ անգործության:

Այն, որ Ադրբեջանը երբեք չէր հրաժարվելու Սաֆարովին վերադարձնելու մտքից և դրան ուղղված գործնական քայլեր էր իրականացնելու, ակնհայտ էր դեռ 2004-2006 թթ. Բուդապեշտում ընթացող դատավարության ընթացքում: Արդեն օրեր շարունակ հայաստանյան հասարակական կազմակերպությունները, Մարգարյանների ընտանիքի իրավունքները այս գործի շրջանակներում պաշտպանող փաստաբանը ահազանգում էին, որ Սաֆարովի արտահանձնման հավանականությունը կտրուկ մեծացել է ադրբեջանա-հունգարական սեպարատ տնտեսա-քաղաքական հարաբերությունների և պայմանավորվածությունների արդյունքում: Մինչդեռ Կառավարությունը այս կապակցությամբ ոչ մի մեկնաբանյություն, ոչ մի կոնկրետ քայլ չկատարեց:

Սերժ Սարգսյանի հանձնարարականներն այս իմաստով լինելու են միայն տեղի ունեցածի հետևանքների շրջանակներում, այն էլ՝ ընդամենը սեփական անգործությունն ու անարդյունավետությունն արդարացնելու, ծածկադմփոց անելու մղումով: Պատահական չէ, որ նախագահը ոչ միայն մեղադրում է հունգարական պետությանը՝ Սաֆարովի էքստրադիցիան արդարացիորեն համարելով տեղի ունեցած քաղաքական գործարքի հետևանք, այլև պաշտոնապես խզում է բոլոր տեսակի հարաբերություններն այդ երկրի հետ:

Տեղի ունեցածից հետո անհրաժեշտ է, իհարկե, Բուդապեշտից բացատրություններ պահանջել՝ հատկապես հանցագործի արտահանձնումը գաղտնի իրականացնելու համար, որն ակնհայտորեն խոսում է դրա քաղաքական և բարոյական ենթատեքստի մասին: Սակայն, մեծ հաշվով, Հունգարիան չի արել որևէ բան, որում նրան կարելի է մեղադրել և միջազգայնորեն պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել, որովհետև այն գործել է ստանձնած միջազգային պայմանագրերի և, մասնավորապես, «Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ» 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) շրջանակներում, որը նրան թույլ տալիս է կատարել արտահանձնում, իսկ Ադրբեջանին ազատում հունգարական դատարանի կողմից կայացված վճիռը կիրառելու պարտավորությունից: Մի բան, որի մասին հրաշալի գիտեին նաև Հայաստանում, և հենց դա էր այն հիմնական անտեսված փաստարկը, որ Հունգարիան մի օր կարող է կատարել այդ քայլը:

Ինչ է, ըստ այդմ, պահանջելու Սերժ Սարգսյանը միջազգային հանրությունից: Փոխըմբռնո՞ւմ, ճնշում Ադրբեջանի նկատմամբ՝ Սաֆարովին ազատությունից զրկելու համա՞ր: Բայց ի՞նչ է դա տալու, բացի դեմքը փրկելուն ուղղված հուսահատ քայլերից:

Ոչ մեկին դրսում չի հետաքրքրում՝ ինչ է լինելու Սաֆարովի հետ, ինչպես չէր հետաքրքրում 2004-ի փետրվարին՝ դաժան սպանությունից անմիջապես հետո, երբ անգամ ՆԱՏՕ-ն, որի կազմակերպած վերապատրաստման ծրագրի շրջանակներում տեղի ուենցավ հանցագործությունը, խուսափեց քաղաքական գնահատական տալուց՝ փաստացի հենց դրանով խրախուսելով հայատյացության ադրբեջանական քաղաքականությունը և ազատելով իր անդամ Հունգարիային ձեռքերը՝ 8 տարի անց մտնելու նման քստմնելի գործարքի մեջ:

Հենց այդ անտարբերության արդյունքն էր, որ ամիսներ առաջ Բաքվում կայացած Եվրանեսթի նստաշրջանի բացմանը ելույթ ունենալիս եվրոպական երկրների խորհրդարանական պատվիրակությունների անտարբեր հայացքների ներքո, առանց կաշկանդվելու, Իլհամ Ալիևը հակահայկական հիստերիկ ելույթներ էր ունենում:

Ողջ մարտավարությունը կառուցել միայն սեփական քթից այն կողմ չտեսնող եվրոպացիների հավաստիացումների վրա՝ նշանակում է ոչ միայն դասեր չառնել պատմությունից, այլև փաստացի չունենալ ոչ դեսպանություն ու դիվանագիտություն, ոչ էլ ազգային անվտանգություն ու գործակալական ցանց:

Հայաստանը պետք է ոչ թե ապավիներ հունգարացի պաշտոնյաների, պետական կառույցների հավաստիացումներին՝ Սաֆարովի էքստրադիցիան չիրականացնելու երաշխիքների առումով, այլև ստեղծեր այնպիսի քարոզչական, քաղաքական ու դիվանագիտական ընդհանուր մթնոլորտ, որի պայմաններում Հունգարիան կաշկանդված լիներ նման քայլի դիմել, իսկ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և հատկապես ԵՄ-ն, որի անդամ է Հունգարիան, չփորձեին աչք փակել:

Բայց Հայաստանի իշխանությունը նման տոտալ քարոզչական արշավներ, ճնշամիջոցներ կիրառել կարողանում է միայն սեփական ժողովրդի նկատմամբ: Երբ գործը հասնում է միջպետական հարաբերութէյուններին ու քաղաքականությանը, այն դառնում է հնազանդ կատարող. նույնն է, թե հայկական տարբերակով՝ «խիստ նախաձեռնող»: Ահա և արդյունքը: 

Մեկնաբանություններ (19)

Ara Manoogian
Too little, too late. The Armenian authorities led by a de facto President were too busy tending to their own bottom line. If they had something personal to profit from raising objections to Hungary, you can bet they would have. There of course is also a possibility that they were paid off in some way to keep silent. As for Hungary and Azerbaijan, as bad as things look in the eyes of the public at large, like a high-paid lawyer in the West, they got the criminal freed by knowing how to manipulate the system. Yes, it makes them look bad, but no international laws were broken as far as we can tell. The time for a changing of the guard is near. Armenia needs a government that is looking out for Armenia and the Armenian people.
Վահե-2010
Իր այս որոշումով Հունգարիան /կամ եվրոպան ու նատոն ևս/ դարձավ կացնահարողներից մեկը:
Աննա
Մեր վայ իշխանությունները մեր ողջ պատմությունից այսպես էլ դասեր չքաղեցին: Իսկ դասն այն է, որ յուրաքանչյուր պետություն գործում է` իր շահերից ելնելով, և հիմարություն ու անհեռատեսություն է ուրիշին ապավինելը և նրանցից արձագանք ակնկալելը: Իսկ որ մենք կարողանանք գործել` մեր շահերից ելնելով, և գործել այնպես, որ մեզ հետ հաշվի նստեն, պետք է ստեղծել ուժեղ, ամուր պետություն, տարածել ազգային գաղափարներ, ապահովել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ստեղծել ամուր տնտեսություն, աշխատատեղեր: Որքան ուզում ես` ամպագորգոռ խոսքեր ասես արդարության մասին, քանի դեռ չունես ուժ ու բռունցք, քեզ հետ հաշվի չեն նստի: Ահա թե ինչի մասին պետք մտածեն մեր իշխանությունները:
patron
Патасхане миакн э-дурс гал БОРЛОР банакцутюннериц,чаначел у айтарарел амбохдж ашхарин АРЦАХИ анкахутюне-МИ АЗГ ЕРКУ ПЕТУТЮН У АЙТАРАРЕЛ АМААЙКАКАН ПАТЕРАЗМАКАН ПАТРАСТВАЦУТЮН.Вердж и верджо петк э тесненк ов ов э.Бавакан э неркин разборканеров у инкнахапеутямб збахвек .туркн ира аскярин амен гнов тер а кангнум иск мер вай хекаварнере ткум эн мер сурб жоховурди вра у иранц лакотнери хулиганутюннерн у кракоцнерн эн коцкум.ДЕ КРАКОЦНЕРИ ЖАМАНАКЕ ЕКЕЛ А.ТЕСНЕНК ХУ ИЗ ХУ.Уриши вра чи карели уйс днел-порние европа.шаахндир америка анусали русастан.Аргум эн ужехин у духовин.Петка соворенк чеченнериц-анвах у инкназо,Мнацац депкерум кам камак мтнох энк кам эл вочхари пес мер азгин матах канен иранц нпатакнери амар,АЗГЕ КАНГНАЦ Э ЕНТРУТЯН АРАДЖ.
Վիգէն
Աւելորդ է ափսոսալ, գնահատումներ կատարել կատարուածի կապակցութեամբ ու մեղաւորներ փնտռել հոս ու հոն: Կարեւորը հայերուս համար սա պահին օգտուիլն է ներկայ իրավիճակէն ապացուցելով համայն աշխարհին Ազէրպէյճանի անվստահելի լինելը որ կը ստիպէ հայերս փաստացիօրէն ոչ մէկ հաւատք ընծայել Ազէրպէյճանի ներքեւ որեւէ իրաւասութիւն, ազատութիւն, եւն. վայելելու: Այդ երկիրը իր նախագահով ու այդ ոճիռը արդարացնող հատուածով իրօք ինքզինք խայտարակեց վատագոյն մարդասպան մը հերոսացնելով...
Xunsap'ha
Can the Armenian government use this unfortunate incident for anything positive? Let's see now: 1) Appreciate its own people/subjects in various tangible ways, 2) Take serious steps against the ubiquitous, well-entrenched corruption in the country, 3) Create work opportunities to stop the brain drain from the country, 4) Help improve the lot of the poor and disadvantaged local people, many of whom can't afford the basic necessities of life, 5) Raise the overall profile of the country, so that instead of emigration, immigration grows. Just a few points worth considering. Those in charge, can they GIVE (take care of the needs of their own country and people) instead of GET (selfishly and shortsightedly stuff their own pockets at the expense of their own fellow countrymen)? Can the Armenian government use its lemons to make lemonade, instead of making a lot of empty noise, making a boisterous show, which will last only a short while? Could this event possibly be turned into an opportunity to acknowledge the independence of Nagorno Karabakh? Sitting on their hands and not taking any longterm, constructive measures is bound to incur even more unfortunate occurances in the future, with a lot more seismic effects. Dear leaders of Armenia, strengthen the country, and you'll be strengthening yourselves. Rob and impoverish it and you'll be destroying yourselves.
ASR
Առաջին հերթին պրն Սարգսյանը պետք է մեր դիվանագետներին դատապարտի, նոր Հունգարիաին:
Varaz Syuni (Amsterdam)
Varujan(11) - I think you do not understand what you are talking about. This was/is NOT just a case. This is a STATE act at the highest level.
Ireneh
Comment...Varujan is completely right. This article may as well have written by an Azeri reporter in its attempt to put all the burden of guilt on the armenian government and make the corrupt Hungarian government offcials look like innocent cherubs. They knew what they were doing. That's whay the Azeri government had to work so hard and spend so much on this. Their expectation was that this should demoralize Armenians. They were wrong, if anything this case should serve to unite Armenians and press forward for justice.
Varujan
You have many opportunities and rightly so, to criticize the government of Armenia. But surely this must not be one of them. Armenia did not need heavy lobbying for Hungary to the the right thing. That country chose to act in the most whorish way and we should be united to condemn it.
Armenyan
While I may agree that diplomatic corps of Armenia must've been passive I don't really see that they could've done much here. Hungry was hungry for money and they sold out to the retarded Azeries. Money talks and there is not much Armenia could've offered instead to disvuade Hungry. Remember, few years ago even U.S. could stop Brits in releasing Lockerbie bomber back to Libya. Brits made a deal with Kadafi and released their terrorist in exchange for oil contracts. Today, Hungarians made a deal with Aliev. Business as usual. Don't need to blame president of Armenia for it. While I think it was a great victory for Aliev domestically it is huge defeat internationally. It has exposed their degraded inhuman nature. It revealed on how they operate and what values they stand for. Armenian president here reacted swiftly and hopefully Armenia will be able to get international community to ccondem retarded Azeries.
david
Պատերազմող, թշնամի երկրների սպան սպանել է սպայի;Պատերազմ է…Հասկանում եմ;Չեմ զարմանում; Երբեմնի հարազատ Հայաստան կոչվող իմ ծննդավայրում տաս տարեկանից մինչև այսօր, չորս տարի շարունակ, զրկված դպրոցից ու ծնողից, հացից ու ծիծաղից,մահափորձի սպառնալիքի տակ բզկտվում էի, զարմացող չկար;Թշնամուն սպանողին հերոս են կոչել, իսկ ինչպես կոչել հայրենասեր հային թշնամու պիտակ կպցնող հային; Յուրայինից ենիչեր ստացողը թշնամի չէ*;Կոռուպցիոն համակարգում , սադրանքով ,30 տարվա հայ գրի ու կրթության նվիրյալին բանտում մարդակերների հետ, ,,ուղղողին,, , հիմնահատակ թալանողին,բզկտողին, ինչպես կոչե*լ;Թշնամի, թե* յուրային:Հային թուրք, սիոնիստ ասողին ինչպես կոչեմ;Մայր ու որդի երկրում գերի պահող,հեռացումը կանխող, սովամահող պետությանն ինչպես կոչե*մ; Թշնամի*;Մեկը թշնամի սպանողին հերոս է կոչում, մյուսը` ազգի երիտասարդությանը կրթողին` թշնամի; Մեկն իր ազգասերին հանում է բանտից, մյուսը իր հայրենասերին տանում բանտ ` նրա աչքի առաջ ներում շնորհում մարդասպանի; ՀՀ-ում ինչպես են վարվում;Համաներում են միայն թղթի վրա և չեն ազատում: Ամբողջական պատիժն է ավարտվում, դարձյալ չի թողնում երկրից հեռանալ;Սովամահելով է սպանում;Թե* սովամահելը մահվան ձև չէ;Դպրոցից զրկելը մահվան համազոր չէ, ինձ նմանի համար; Մահը մահ չէ*, բռնությունը` բռնություն;
Ain
Hamacayn em Nubar Aslanyani het, ete erkird irenic vochinc chi nerkayacnum, manavand ir voch legitim ishxanutyunnerov, uremn tex chunes mijazgayin asparezum. Isk, ayn, inch texi e unenum ed lamuki artahancneluc heto, nuynn e, te chashic heto mananex.Poxanak adrbejan-hungaria gaxtni banakcutyunneri masin barcracaynelu, lav klini dranc masin texyak mer divanagetnery kamqi uj unenan u hrajarakan tan.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ի՞նչ կա զարմանալու:Ադրբեջանը պատժվե՞ց խաչքարերի ոչնչացման համար: Սա նրանից է,որ Հայաստանը ՏԵՐ ՉԻ կանգնել/կանգնում Արցախյան իր հաղթանակին: Պարզ ռեֆլեքս է Ադրբեջանի կողմից.վաղը ավելի լկտի բան են անելու: Չգիտես ՈՒՄ և ԻՆՉԻ է սպասում Հայաստանը՝ ԼՂՀ-ի պաշտոնական ճանաչման համար: Եթե ԻՐՈՔ միայն խոսքեր չեն,թող 1 ամիս ուլտիմատում տան Ադրբեջանին՝ ներումը հետ վերցնելու համար. եթե ոչ,թող ԼՂՀ-ն չանաչեն և/կամ բանակցություններից դուս գան: Ինչ «բանակցութան» մասին կարող է խոսք լինել նման դեպքում:
Նուբար Ասլանյան:
Հետք ամ գրածդ տը-ռը-վը-ռը է:Հայաստանը,ասածներդ իրագործելու համար պիտի միջազգային ասպարեզում քաշ ունենար:Չունի:Դու էլ լավ գիտես,իսկ եթե ոչ,ավելի վատ քեզ համար:Այսօրվա վիճակով Հայաստանի հնձածը ԽՈՏ է:Ուրիշ բաներ ասա...Հույսով եմ,գրածս չես ջնջի:
Անցորդ
Հայաստանի իշանություններին մեղադրանքներ շատ կարդացինք այս օրերին, ճիշտ է, մեղքերը շատ են, բայց կոնկրետ այս թեմայով այնքան էլ համոզիչ չէ, քանի որ քննադատողներից ոչ մեկը չի կարողանում մատնանշել, թե ինչպես էր հնարավոր կանխարգելել սա: Ասել թե, մեր իշխանությունը պետք է «ստեղծեր այնպիսի քարոզչական, քաղաքական ու դիվանագիտական ընդհանուր մթնոլորտ, որի պայմաններում Հունգարիան կաշկանդված լիներ նման քայլի դիմել, իսկ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և հատկապես ԵՄ-ն, որի անդամ է Հունգարիան, չփորձեին աչք փակել», նշանակում է ոչինչ չասել, սրանք ոչինչ չասող ընդհանուր բառեր են, ոչ մի հստակություն չունեցող խորհուրդներ:
Armine
https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/175992939203072
Վահե-2010
Եթե կարծում եք, թե սրանից հետո ասենք մի Սաֆարյան ազգանունով հայ Հունգարիայում գլխատի մի թուրք դեսպանի կամ զինվորի ու դրանից հետո հունգարիան կրկին, այս անգամ արդեն Հայաստանից կաշառքի տեսքով կունենա եկամուտ, ուրեմն սխալվում եք: Այդ դեպքում Հունգարիայի ղեկավարությունը կրկին թուրքերից կունենա մեծ կաշառք: Իսկ մեր ,,գիտակից ընտրյալները,, կողջունեն հանցագործ Սաֆարյանի գնդակահարման փաստը: Գոյություն ունի համաշխարհային գաղտնի կառավարություն, որի նպարակն է հանուն շահի եվրոպացիներին և բոլոր ազգերին տեսնել որպես հլու-հնազանդ զոմբիների, իսկ հայերին տեսնել գլխատված:
GALUST
Թե ինչ է Ադրբեջանում սպայի պատիվը, մենք իմացանք այսօր: Թե ինչ արժե այն Հայաստանում` մենք իմացանք մի քանի տարի առաջ` Արտակ Նազարյանի, եւ ամիսներ առաջ` Վահե Ավետյանի օրինակներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter