HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Փլուզված շինությունը կքանդվի՞ (վիդեո)

ԱԻՆ փրկարար ծառայությունների Երևան Քաղաքի փրկարարական վարչության պետ գնդապետ Մուշեղ Ղազարյանը հայտնում է Օղակաձև զբոսայգում գտնվող կիասակառույց բազմահարկ շինության փլուզվան մանրամասները:

Ըստ ԱԻՆ-ի` այս պահին ունեցած տվյալների շինության երրրորդ հարկում կատարվող շինարարական աշխատանքների պահին խոշոր փլուզումն անմիջապես է տեղի ունեցել, այդ պատճառով շինարարները չեն հասցրել հեռանալ այդ հատվածից և հայտնվել են փլատակների տակ:

Շինության փլուզված հատվածում եղել է 11 շինարար, որոնցից իննին տեղափողել են հիվանդանոց, նրանցից ութը ծանր վիճակում են, մեկի վիճակը միջին ծանրության է, մնացած երեքն իրենց ոտքով են դուրս եկել շինհրապարակից: Բոլոր շինարարաների ինքնությունները պարզվել են: Իսկ շինությունը հավանաբար կքանդվի: 

Մեկնաբանություններ (4)

Թլկատինցի
Մէկ հարց...Այդ ի՞նչ շենք էին կառուցում Օղակաձև զբoսայգում: Այս տարածքը իբր թէ կանաչ վայր է: Կանաչ շատ քիչ բան է մնացել: Ո՞վ է թոյլտւութիւն տուել մի շենք եւս կառուցելու զբօսայգում:
Նարեկ Ալեքսանյան
ժողովրդի մեջ խոսակցություն կա, որ շինությունն ապօրինի էր կառուցվում...չնայած ժողովուրդը ասի, չասի. ի՞նչ օրինավոր շինարարության մասին կարող է խոսք լինել, եթե այն կատարվում է այգու սրտում` բոլորիս շնչած օդի հաշվին:
Vahag Amsterdam
Հեռվից երևում է, որ այս շենքը ահավոր վատ հիմքով է կառուցված: Կտոր-կտոր բետոնով չափազանց վտանգավոր է կառուցել: Հարկերը անհամապատասխան ձևով են ամրացված ու շատ են բարակ: Խայտառակ են միանշանակ.
ԿԱՐԵՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՖԱՆՏԱՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԼԱՎ ԿԼԻՆԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԻ,,,ԵԹԵ ԴՈՒԽԸ ՀԵՐԻՔԻ ՀԱՍՏԱԳԼՈՒԽՆԵՐԻՆ ՀԱՍԿԱՑՆԻ ՈՐ ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏՈՒՄ ԳՈՐԾԵՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter