
Փլուզում Երևանում. վիրավորներին պատգարակներով իջեցնում են (լուսանկարներ)
Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ' Խանջյան փողոցում փլուզվել է կիսակառույց շենք: 6 վիրավոր շինարարների արդեն դուրս են բերել փլատակների տակից: Բանվորներից մեկի պատմելով, վերևի հարկերում 11 բանվոր է եղել, 6-ին արդեն իջացրել են, 7-րդին այս պահին պատրաստվում են պատգարակով իջեցնել, հավանաբար մյուս 3-ին փորձում են գտնել երկաթների կոնստրուկցիաների տակ, մեկն էլ` հենց պայթյունի ժամանակ ընկել է երկրորդ հարկից և շտապօգնության մեքենան նրան արդեն տեղափոխել է հիվանդանոց:
Նշենք, որ 6 վիրավորների մեջ կան նաև ծանր վիրավորներ, իսկ մահվան դեպքերի մասին դեռևս չեն հայտնում: Այս պահին փրկարարները նույնպես ստույգ տեղեկություններ չունեն, թե քանիսն են վերևում:
Դեպքի վայրում են ԱԻՆ փրկարարական ջոկատները, շտապօգնությունը, ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել