HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վկաները բերման կենթարկվեն

Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով այսօրվա դատավարությանը ոչ մի վկա չէր եկել: Հիշեցնենք, որ դատավոր Գագիկ Ավետիսյանի երեկվա որոշմամբ դատակոչի ցուցակից հանվեցին վկաներ Մարուսյա Գասպարյանը, Սիմոն Հակոբյանը և Աշոտ Երանոսյանը: Դատակոչված և դատարանում չհարցաքննված վկաներից մնացել են ընդամենը երկուսը` Մուշեղ Անտոնյանը և Աշոտ Մելքոնյանը:

Նախորդ նիստերից մեկում դատավորը հրապարակեց Մ. Անտոնյանի դիմումը, որով նա տեղեկացնում էր, թե չի կարող մասնակցել դատաքննությանը, քանի որ գտնվում է Վրաստանում: Ուստի վկան խնդրել էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Այսօր Հ. Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ դիմումը գրված է վկա Մուշեղ Անտոնյանի կողմից. «դիմումի եւ վկայի տված ցուցմունքների ձեռագրերն էապես տարբերվում են»: Ավելին` պաշտպանը նշեց, որ իրեն երկու անձինքն հայտնել են, որ Մ. Անտոնյանի քաղաքում տեսել են. «Մեկը` կիրակի օրը, մյուսը` երեկ»: Դահլիճում նստած կանանցից մեկն ասաց, որ կիրակի վկային ինքն է տեսել:

«Ես ինքս էլ խիստ կասկածում եմ, որ վկան Վրաստանում է: Դրա համար էլ նրան բերման ենթարկելու որոշում եմ կայացրել»,- ասաց դատավորը եւ խոստացավ համապատասխան մարմինների միջոցով ճշտել` արդյոք Մ. Անտոնյանը ՀՀ սահմանը վերջին օրերին հատե՞լ է:

Դատարանն այսօր բերման ենթարկելու որոշում կայացրեց նաեւ վկա Աշոտ Մելքոնյանի մասով: Իսկ մեղադրող Հովսեփ Սարգսյանը միջնորդեց` փոփոխել ապացույցների հետազոտման կարգը եւ մինչեւ վկաների ներկայությունն ապահովելը` հետազոտել գործում եղած մյուս ապացույցներ:

Դատավարությունն ընդմիջվեց: Հիշեցնենք, որ այս եւ հաջորդ նիստին դատարանի որոշմամբ Հակոբ Հակոբյանը չի մասնակցելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter