«Ես քննիչի մոտ ոչ մի ցուցմունք չեմ գրել, իմ տեղը գրել են, ես տակը ստորագրել եմ: Իմ սխալն էն ա, որ առանց կարդալու ստորագրել եմ»,- ասաց Մ. Անտոնյանը:
Սակայն նախօրեին վկա Մուշեղ Անտոնյանն ինքնակամ ներկայացել էր դատարան, բայց այդպես էլ չէր հարցաքննվել. մեղադրող Հովսեփ Սարգսյանը դահլիճից անվերադարձ հեռացել էր: Իսկ վկան, հետապնդումների պատճառով, երեկ գիշերել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի...
«Ես ինքս էլ խիստ կասկածում եմ, որ վկան Վրաստանում է: Դրա համար էլ նրան բերման ենթարկելու որոշում եմ կայացրել»,- ասաց դատավորը եւ խոստացավ համապատասխան մարմինների միջոցով ճշտել` արդյոք Մ. Անտոնյանը ՀՀ սահմանը վերջին օրերին հատե՞լ է:
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դատավարությունն այսօր մեկնարկեց ուշացումով` 18-ամյա վկա Գևորգ Մուրադյանի ուշացման պատճառով: Հիշեցնենք, որ վերջինս երեկ դատարանում հրաժարվեց նախաքննության ժամանակ տված իր բոլոր ցուցմունքներից եւ հայտնեց, որ դրանք...
Վկան ասաց, որ եթե այս ամենը շարունակվի, ինքն իրեն էլ վնաս կտա, մնացածներին էլ: Սակայն դատավորը դիտողություն արեց, որ դատարանի դահլիճը սպառնալիքների տեղ չէ:
Հակոբ Հակոբյանը նկատեց, որ դա իրոք իր մեքենայի համարներն են, բայց նշեց, որ «այդ օրն իր մեքենան եղել է ԳԱԻ-ում», և հավելեց, որ` «մեկը մյուսից տեղյակ չի, մեկին մի բան են տալիս, գրում է, մյուսին` մի այլ, ու իրար հակասող բաներ են ասում»:
Վկա Հրաչիկ Աթոյանը դատարանում նշեց, որ փետրվարի 4-ից հետո Հակոբյանին չի տեսել, իրեն ոչ ոք հրաման, զենք-զինամթերք չի տվել ու չի կարող որևէ բան ասել, որը Հակոբ Հակոբյանի անձը կարող է կապել մարտի 1-ի իրադարձությունների հետ:
Պաշտպան Մելյանա Առուստամյանը վկային հարցաքննելիս խնդրեց, որպեսզի նա նկարագրի, թե ինչպես է երեկ հասել տուն: Համլետ Հովհաննիսյանը մեկ նշեց` քայլելով, հետո ասաց, թե գնացել է մեքենայով, հոր հետ է եղել, բայց չկարողացավ մտաբերել, թե մեքենան որ հատվածում...
Մյուս կողմից` պաշտպանը նկատեց, որ երբ գործով անցնող այլ վկաները շատ տարօրինակ ձևով հայտարարում էին, որ պնդում են իրենց նախաքննական ցուցմունքները, երբ անընդհատ հակասական ցուցմունքներ էին տալիս, դատարանը նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու...