HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ազգային անվտանգության ծառայութան առգրաված հեռախոսն անհետացել է

Կենտրոնի դատարանը ռումինացի Կոռնել Ստենգաչուին` որպես միջազգային հանցավոր խմբի պարագլխի, ազատազրկելուց բացի, որոշել է նաեւ բռնագանձել նրանից առգրավված «Nokia 6300», «Vertu» մոդելների բջջային հեռախոսները եւ արեւային ակնոցը:

ԴԱՀԿ-ն այսօր հիշյալ հեռախոսները վաճառում է ընդամենը 4500-ական, իսկ ակնոցը` 1800 դրամով: Մինչդեռ «Vertu» մոդելի բջջային հեռախոսը, ըստ քրեական գործի, Կոռնելը գնել էր 1 մլն 200 հազար դրամով:

Հայտնի է խանութը, որտեղից նա, կալանավորվելուց առաջ, ձեռք է բերել «Vertu» հեռախոսը:
Պարզվում է` ԴԱՀԿ-ի կողմից վաճառվող «Vertu»-ն բոլորովին այլ հեռախոս է: Դատավճռում արձանագրված է, որ Կոռնելին պատկանող ու նրանից բռնագրավված «Vertu»-ի գործարանային համարը 135790246811220 է:

Այնինչ ԴԱՀԿ-ի կողմից այսօր վաճառվող հեռախոսի գործարանային համարն է` 35567500-10124438: Իրավապահ մարմինները մի քանի րոպեի ընթացքում կարող են պարզել, թե ում մոտ է թանկարժեք հեռախոսը, եւ ինչպես է այն գործից անհետացել:

Երբ Կոռնելի նկատմամբ կայացված դատավճիռը ստացել է օրինական ուժ, ԱԱԾ-ն, ինչպես օրենքն է պահանջում, 21.04.2010 թ. հարուցված կատարողական վարույթով ԴԱՀԿ-ին է հանձնել Կոռնելից բռնագրավված հեռախոսը: Բայց իրականում հանձնվել է ոչ թե նրանից առգրավվածը, այլ մեկ ուրիշ` անսարք, չինական արտադրության էժանագին «Vertu», որն էլ ԴԱՀԿ-ն նույնիսկ 4500 դրամով չի կարողանում վաճառել:

Մյուս կողմից` Կոռնել Ստենգաչուին պատկանող եւ դատարանի որոշմամբ նրանից բռնագրավված իրերի մեջ բացակայել է «Police» ֆիրմայի, ըստ Կոռնելի` 500 եվրո արժողությամբ ձեռքի ժամացույցը:

Մինչդեռ ԱԱԾ-ի քննիչ Արտյոմ Գրիգորյանը 2008 թ. սեպտեմբերի 3-ին իր իսկ կազմած արձանագրությունում նշել է, որ Կ. Ստենգաչուն ԱԱԾ քննչական վարչությունում ներկայացրել, իսկ իրենց կողմից վերցվել է նաեւ դրամապանակի մեջ եղած ձեռքի «Police» ժամացույցը` կաշվե գոտիով: Թե ինչպես է անհետացել ժամացույցը, գիտեն միայն ԱԱԾ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter