HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է «Ասք» հայերեն աուդիոգրքերի պաշտոնական կայքը

2013 թ. մայիսի 14-ին գործարկվեց «Ասք» հայերեն աուդիոգրքերի պաշտոնական կայքը` http://www.askaudiobooks.am/: Այս նախաձեռնության շնորհիվ համադրվում են հնագույն արժեքները և նորագույն տեխնոլոգիական լուծումները:

Հայերեն աուդիոգրքերը արևելահայերեն և արևմտահայերեն են, մշակվում են աուդիոուղեցույցներ և ձայնագիր դասընթացներ, ինչպես նաև մատուցվում են աուդիոձայնագրությունների ծառայություններ:

«Ասք» հայերեն աուդիոգրքերի համահիմնադիրներն են Մարիամ Դիլբանդյանը և Արտակ Բեգլարյանը: Հայերեն աուդիոգրքերն ընթերցում են Գարեգին Էվոյանը, Գևորգ սարկավագ Ալավերդյանը, Մարիամ Դիլբանդյանը և այլք:

Գաղափարի մեկնարկին ու կայացմանն աջակցել են Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն, «Armenia StartUp Cup» մրցույթում երկրորդ մրցանակը, «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային հասարակական կազմակերպությունը:

Հայ դասականների աուդիոգրքերի մեծ մասն անվճար են և բաց հանրության համար` Մ. Խորենացի, Ալ. Շիրվանզադե, Նար-Դոս, Ա. Բակունց, Հ. Մաթևոսյան, Վ. Սարոյան, Ղ. Աղայան, անվճար են նաև որոշ հեքիաթներ:

Մյուս գործերը տեղադրված են կայքում և հասանելի են այն օգտագործողներին, ովքեր օնլայն համակարգով վճարում են տվյալ ստեղծագործության կամ հատվածի համար: Որպես հավելյալ ծառայություն` աուդիոգրքերի հետ տրամադրվում է նաև տվյալ գործի էլեկտրոնային` PDF ֆորմատով տարբերակը:

Կույրերի համար բոլոր աուդիոգրքերն անվճար են:

Մեկնաբանություններ (1)

Ольга Екмалян
Книги возрастной категории от10-14 лет .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter