2013 թ. մայիսի 14-ին գործարկվեց «Ասք» հայերեն աուդիոգրքերի պաշտոնական կայքը` http://www.askaudiobooks.am/: Այս նախաձեռնության շնորհիվ համադրվում են հնագույն արժեքները և նորագույն տեխնոլոգիական լուծումները:
Երաժիշտ Նորայր Աղասյանը տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար համակարգչի տարրական ուսուցման դասագիրք է գրել:
Սիփանն այնքան վստահ ու արագ է միայնակ քայլում փողոցում, որ ոմանք չեն հավատում, որ նա տեսողության հետ կապված խնդիր ունի: Մի անգամ մի տաքսու վարորդ Սիփանին ասել է. «Չտեսնելը հավասար է մահվան, չէ՞: Ես եթե հանկարծ հիմա կորցնեի տեսողությունս, միանգամից ինքնասպանություն...
Այսօր Ավանի մշակույթի տանը տեղի ունեցավ «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային հասարակական կազմակերպության համերգը, որին մասնակցում էին ՀԿ-ի անդամները, ինչպես նաև այլ երիտասարդ կատարողներ:
Կիթառահարուհի Աստղիկ Վարդանյանի գրած բոլոր մեղեդիների մեջ լավատեսություն կա: Նա էստրադային-գործիքային ժանրում մոտ 20 ստեղծագործություն է գրել՝ ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի եւ այլ գործիքների համար:
Նորայրը դհոլ նվագում էր փոքրուց՝ դեռ մինչեւ դպրոց գնալը: Հետո երաժշտական դպրոցում ակորդեոն նվագել սովորեց: Այժմ նա նվագում է հիմնականում ստեղնաշարային գործիքներ՝ սինթեզատոր, դաշնամուր: Առաջ լավ էր ստացվում նաեւ շվի ու կիթառ նվագելը, բայց երկար ժամանակ...