HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Երկնային վազք» Արագածի գագաթն ի վեր (լուսանկարներ)

Այս կիրակի օրը Արագած լեռան վրա անցկացվեց թվով արդեն երկրորդ  sky running (երկնային վազք) մրցույթը:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ մրցույթը միջազգային էր: Մասնակիցների թվում կային ռուսաստանցի, իրանցի մարզիկներ, ինչպես նաև մասնակիցներ Արցախից: Այս անգամ հաղթողի կոչումը նվաճելու համար մասնակիցները պետք է Արագածի ամենաբարձր՝ Հյուսիսային գագաթը բարձրանալուց բացի, նաև իջնեին այդտեղից Քարի լիճ, որտեղից որ տրվել էր մեկնարկը:

«Հյուսիսային խաչ» անվանումը կրող մարզական այս միջոցառման 55 մասնակիցներից ուժեղագույնները մոտ 3 ժամում հաղթահարեցին խոչընդոտներով լեցուն տարածությունը:

Փորձառու ալպինիստներից բացի մասնակցում էին նաև սկսնակներ և պարզապես ակտիվ հանգստի սիրահարներ, ովքեր եկել էին իրենց ուժերը փորձելու: Այդ պատճառով պարգևատրության արարողությունը սկսվեց այն ժամանակ, երբ վերջին մասնակիցը 7 ժամից մի փոքր ավելի արդյունքով հատեց եզրագիծը. հետնապահներին հաղթողներից պակաս չէին ողջունում:
Sky running մարզաձևը, որը համարվում է աթլետիկական և ալպինիստական մրցաձև, լայն տարածում ունի աշխարհում, իսկ Հայաստանում դեռ նոր է զարգանում, բայց արդյունքներն արդեն հուսադրող են և համապատասխանում են միջազգային չափանիշներին. մասնակիցներն ամիսներով գտնվում էին լեռներում՝ մարզական վիճակը պահելու և բարելավելու համար:

Տղամարդկանց և կանանց մրցույթում հաղթող եռյակները բացի մեդալներից ստացան համապատսխանաբար 1000, 500 և 300 ԱՄՆ դոլար պարգևավճարներ:

 Ինչպես անցած տարի, այս անգամ ևս մրցույթը կազմակերպվել էր  «Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի» կողմից՝ «Գռանդ սպորտ» ընկերության հովանավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter