HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տուժողն ու վկան սարերում են եղել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, ընթացավ եւ 10 րոպե անց մեկ շաբաթով հետաձգվեց Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի եւ նրա ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի եւ Արթուր Քլյանի դեմ հարուցված քրեական գործը:

Պատճառն այն էր, որ գործով տուժող Սիաբանդ Խուդոյանը եւ վկա Նաիրինե Միրզոյանը դատական նիստի օրը իրենց բնակավայրում չեն եղել, եւ հնարավորություն չի եղել ապահովել նրանց մասնակցությունը: Դատական նիստում պարզվեց, որ Ս. Խուդոյանը եւ Ն. Միրզոյանը եղել են սարերում` անասուններին գյուղ իջացնելու նպատակով:

Ամբաստանյալների պաշտպանները միաբերան հայտարարեցին, որ առանց վկաների հարցաքննության հնարավոր չէ առաջ գնալ եւ պահանջեցին ապահովել նրանց ներկայությունը:

Հիշեցնենք, որ տղաներից առաջին երեքը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:

Ըստ մեղադրանքի` Արամ Մուղալյանն իր ընկերների հետ այս տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հետո այրել են դեզի հարդերից մեկը, ինչի հետեւանքով այրվել է նաեւ տարածքը հսկող շան մազերը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter