HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը բավարարեց Բերձորի արվեստի դպրոցի տնօրենի բողոքն ընդդեմ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի

«Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի» տնօրեն Գոռ Մանուկյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի բավարարվել է: ԼՂՀ վերաքննիչ դատարանը բեկանել է ստորադաս ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: 

ԼՂՀ առաջին ատյանի դատարանում Գոռ Մանուկյանը վիճարկել էր վարչակազմի ղեկավարի խիստ նկատողությունը: Դատարանը մերժել էր հայցը ապացույցի բացակայության պատճառով, որից հետո Գոռ Մանուկյանը բողոքարկել էր այն: Իսկ դատական այս վեճի պատճառը այս տարվա ապրիլի 3-6-ը Գոռ Մանուկյանի` Քարվաճառ գործուղման մեկնելն է եղել, որը վարչակազմի ղեկավարը համարել է «ոչ հարգելի բացակայություն» և նրան ենթարկել կարգապահական տույժի` հայտարարելով խիստ նկատողություն` «կարգապահական խախտում թույլ տալու և աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»:

Գոռ Մանուկյանը դատարանում վիճարկում էր վարչակազմի ղեկավարի այս հրամանը: Տնօրենը պնդում է, որ իր` տնօրենի լիազորությունները և պարտականությունները կատարելու համար վարչակազմի ղեկավարից թույլտվություն ստանալու կարիք չկա, և չկա այդ պարտավորությունը սահմանող որևէ օրենսդրական ակտ:   

Հիշեցնենք, որ բացի այս վեճից, «Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի» տնօրեն Գոռ Մանուկյանին այլ արարքներ են վերագրվում: ԼՂՀ  ոստիկանության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Գործով քննությունը դեռ ընթանում է: 

Մեկնաբանություններ (1)

Ալեքսանդր Քանանյան
Հիմա կրկին լսվելու են ներքին թույնի ինքնակործան խրախճանքին դիմադրելուն անընդունակ և մի քանի տերերի պատվերները պարզունակ անճարությամբ կատարել երազող բազմադիմի ֆեյքատիրոջ և մի-երկու խղճուկ պատեհապաշտների ձայնիկները: Մեղք եք, գեթ ուշացմամբ ձեր հոգիներում պատվի և լույսի համար տեղ բացեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter