HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մուղալյանի և ընկերների գործով ամբաստանյալ Արթուր Քլյանի վիճակը վատ է, նրան տեղափոխում են հիվանդանոց

Արամ Մուղալյանի և ընկերների գործով դատական նիստը ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց 10 րոպեով. կտրուկ վատացավ ամբաստանյալներից Արթուր Քլյանի առողջական վիճակը:

Հիշեցնենք, որ վերջինիս ամիսներ առաջ գրավով ազատ էին արձակել:

Արթուր Քլյանի վիճակն այնքան վատ էր, որ շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն առաջացավ: Մինչ շտապօգնության ժամանելը նրան պառկեցրին դատարանի աթոռների վրա: Շտապօգնության ժամանումից հետո բժիշկները քննեցին, ներարկումներ արեցին: Այդ ընթացքում Արթուրը հազիվ լսելի ձայնով կրկնում էր, որ իրենց դատելու են:

Արթուր Քլյանին  այս պահին տեղափոխում են հիվանդանոց: Նա ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում: Տեղափոխում են պատգարակով:

Նշենք, որ առաջին ընդմիջումից հետո դատարանը մերժեց նաև Փիլոյանին կալանքից ազատելու միջնորդությունը: 

Մեկնաբանություններ (1)

SerVol
Եթե ասեն , որ ՀՀ-ում գեթ մեկ արդար դատավոր կա, ես չեմ հավատա: Բոլորն էլ նույն կաղապարով են անցել` լկտի, կամայական, անուղեղ, պատվեր կատարող......... Մոռանում են, որ մի օր էլ իրենք են դատվելու,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter