HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքում հաղթել է Մարգվելաշվիլին

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահի ընտրության նախնական արդյունքները: 63,34%-ով առաջատար է «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին:

«Ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեն հավաքել է 21,15 % ձայն, Նինո Բուրջանաձեն` 9,66 %, Շալվա Նաթելաշվիլին` 2,82 %, Գիորգի Թարգամաձեն` 1,04%: Մյուս թեկնածուները չեն հաղթահարել 1 տոկոսի շեմը:

Ախալքալաքի շրջանում Գ.Մարգվելաշվիլին հավաքել է ավելի քան 67 %, Դավիթ Բաքրաձեն` շուրջ 20 %, Նինո Բուրջանաձեն` ավելի քան 10 %, մյուս թեկնածուները չեն հաղթահարել 1 տոկոսի շեմը:

Նինոծմինդայի շրջանում Մարգվելաշվլիի համար ձայն է տվել բնակչության 71 տոկոսից ավելին, Բաքրաձեի օգտին` 9.5 տոկոսից ավելին, շուրջ 15 տոկոս էլ հավաքել է Բուրջանաձեն: Նինոծմինդայում 1 տոկոսի շեմը հաղթահարել է Զուրաբ Խարաթիշվիլին:

Ախալցխայի շրջանում Մարգվելաշվլին հավաքել է ավելի քան 55 % ձայն, Բաքրաձեն` ավելի քան 29 %, Բուրջանաձեն` ավելի քան 10 %, Շալվա Նաթելաշվիլին` մոտ 2 %: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter