HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ինչպե՞ս են հարկ վճարում Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող ընկերությունները

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապ ունեն մի շարք ընկերություններ: Դրանց սեփականատերերը կամ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներն են, կամ՝ մոտ ազգակաները: ՊԵԿ-ը հրապարակել է 2013թ. խոշոր հարկատուների ցանկը, ուստի փորձենք ներկայացնել, թե Գ. Խաչատրյանի հետ կապ ուեցող ընկերություններն ինչպե՞ս են վճարում հարկերը:

Խոշորագույն հարկատուն այդ ցանկում հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերություննէ (բաժնեմասերի 41%-ը պատկանում է Գ. Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին): «Յուքոմը» 2013թ. վճարելէ 1.35 մլրդ դրամ հարկ և հանրապետության խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը: 2012թ. համեմատ «Յուքոմը» պակաս է վճարել մոտ 200 մլն դրամ (53-րդ հորիզոնականից իջել է մինչև 89-րդ հորիզոնական): Հարկ է նշել, որ «Յուքոմի» մոտ հարկերը նվազել են ավելացված արժեքի հարկի գծով, սակայն շահութահարկի ու եկամտահարկի գծով առկա է վճարումների աճ:

Հաջորդ խոշոր ընկերությունը շոկոլադի ու սննդի ներմուծմամբ զբաղվող «Մեգաֆուդն» է, որը նույնպես պատկանում է Արամ Խաչատրյանին, սակայն 100%-ով: «Մեգաֆուդը» խոշոր հարկատուների ցանկում 138-րդ հորիզոնականում է՝վճարելով 864 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ «Մեգաֆուդը» ավելի է վճարել մոտ 150 մլն դրամ: «Մեգաֆուդն» այն ընկերություններից է, որ շատ փոքր շահույթ է ցույց տալիս (շահութահարկի գումարը մոտ 30 մլն դրամի սահմանում է):

Գ. Խաչատրյանն ունի սննդի ներկրմամբ զբաղվող ևս մեկ ընկերություն՝ «Ապեյրոն», որը պատկանում է իր տղաներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին: Այս ընկերությունն ինչ-որ առումով վերադաս է նաև նախորդին՝ «Մեգաֆուդին»: «Ապեյրոնը» 2013թ. վճարել է 452 մլն դրամ և խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 247-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ վճարած հարկի ծավալը գործնականում չի փոփոխվել: Այս ընկերությունը 2013թ. մի փոքր ավելի շահույթ է ցույց տվել՝ վճարելով 55 մլն դրամ շահութահարկ ու եկամտահարկ նախորդ տարվա 33 մլն դրամի համեմատ:

«Միցուբիշի» մեքենաների ներկրմամբ զբաղվող «Մեգամոթորս» ընկերությունը ևս պատկանում է Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին: 2013-ին այս ընկերությունը վճարել է 180 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով 585-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ «Միցուբիշի»-ները հավանաբար ավելի վատ են իրացվել՝ հարկերի վճարումը նվազել է մոտ 25 մլն դրամով: Սակայն, շահութահարկի ու եկամտահարկի ծավալները կրկնապատկվել են՝ կազմելով 26 մլն դրամ:

Սպորտային ապրանքների իրացմամբ զբաղվող «Մեգասպորտ» ընկերությունը (պատկանում է Գ. Խաչատրյանի հորաքրոջ տղային՝ Արմեն Նազարյանին) 2013թ. վճարել է 153 մլն դրամ՝ զբաղեցնելով 665-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ ավել է վճարվել մոտ 14 մլն դրամ՝ հիմնականում ի հաշիվ ուղղակի հարկերի, թեև դրանց տեսակարար կշիռը շատ փոքր է:

Ինչ վերաբերում է «Խրոնոգրաֆ» ժամացույցների խանութ-սրահին, ապա այն 1000 խոշոր հարկատուների ցանկում բացակայում է: Այդ ընկերությունը պատկանում է Գ. Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Հայկ Խաչատրյանին:

Այսպիսով, Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող ընկերությունները 2013թ. վճարել են մոտ 3 մլրդ դրամ հարկեր՝ նախորդ տարվա համեմատ մոտ 60 մլն դրամով ավելի քիչ:

Մեկնաբանություններ (4)

Levon
Hetaqrqir hetazotuciun e. Kartsum em ete nuin bany inforgafikaev nkarats liner aveli tpavorich kliner.
Ashot
Ասում են ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 02588485) էլ է կապված Գագիկ Խաչատրյանի հետ։ Այն ՏՏ ոլորտի ընկերություն է և զբաղվում է հիմնականում պետական հատվածի էլեկտրոնային համակարգերի (հարկային հաշվետվություններ, կենսաթոշակային համակարգ, բնակչության ռեգիստր և այլն) մշակմամբ և սպասարկմամբ։ Հիմնադիրներից մեկի անունը Հայկ Խաչատրյան է։ Հնարավոր է ստուգել այս ինֆորմացիան?
Սամվել
ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ ՍՊԸ-ի հիմնադիրների մասին ինֆորմացիան առկա է պետռեգիստրում, երկուսն են՝ Եսայան Ալեքսանդրն ու Հայկ Խաչատրյանը: Քանի որ Եսայանը Յուքոմի ղեկավարներից է, ուրեմն կաասկած չկա, որ այս ընկերությունը ևս Գագիկ Խաչատրյանի հետ է կապված
Ducika
բա ԴԱՐՖ ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվադողերով, ապրանքանիշը Մեծ Անիվ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter