HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսվարողները բողոքում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից

«Ֆլեշ» ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է, որն այս տարվա հունիսին ձեռք բերեց «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման իրավունքը:

Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող բեռների` բենզինի եւ դիզելային վառելիքի ներկրողը բողոքել է, որ բեռնափոխադրումներն իրականացնելիս լինում են ուշացումներ, իսկ ծառայությունների համար գանձվող վարձավճարները կտրուկ բարձրացել են: Դիմումատուն նշել է, թե «Հարավկովկասյան երկաթուղին» օգտվում է իր մենաշնորհային կարգավիճակից: Մոտ երկու շաբաթ առաջ Հանձնաժողովը երկաթուղային փոխադրումների շուկայում հնարավոր չարաշահումների առնչությամբ վարույթ էր հարուցել «Տարիել եւ որդիներ» ընկերության դիմումի հիման վրա: Լցանյութերի արտադրությամբ զբաղվող «Տարիել եւ որդիներ» ընկերությունը, որի ամբողջ արտադրանքի իրացումը կատարվում է երկաթուղային տրանսպորտի միջոցով, հայտնել էր, որ «շուկայի միակ տնտեսվարող «Հարավկովկասյան երկաթուղին», օգտագործելով իր գերիշխող դիրքը, բեռնափոխադրման դրույքաչափը բարձրացրել է մոտ 2 անգամ, ինչի պատճառով ձեռնարկությունը շուրջ 3 ամիս չի աշխատում եւ դադարեցրել է բեռների առաքումը»: Հանձնաժողովը վարույթի շրջանակներում կուսումնասիրի նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների ծառայությունների համար կիրառվող սակագների փոփոխության հիմնավորվածության հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter