HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայքի ծննդատանը ծնված երեխան մահացել է

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց էր տեղափոխվել մի կին, սակայն բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանն ասել էր, որ ինքը այժմ չի կարող ծննդատուն գալ, քանի որ բուրդ է չփխում և կնոջը ծննդօգնություն ցույց կտա ժամեր անց՝ երեկոյան:

Սրա հետևանքով երեխան ծնվել էր լրջագույն խնդիրներով, այնուհետև տեղափոխվել Երևանի «Մուրացան» հիվանդանոց:

Երիտասարդական նախաձեռնությունը տարածել էր նաև տեսանյութ, որում ծննդաբերած կնոջ հարազատները Մետաքսյա Հովհաննիսյանին մեղադրում էին երեխային «խեղդելու, գլխից սեղմելու, արյան զեղում» առաջացնելու, «սպանելու» մեջ:

«Երեխուն թողել է սեղանին, ասում է՝ «թող մահանա»: Մորն էլ է թողել սեղանին՝ արյան մեջ կորած, ասում է՝ «ես գնում եմ, երբ որ երեխու սիրտը կկանգնի, ես կգամ կհերձեմ, կտեսնենք՝ ինչից է, ինչի թոք չունի էդ երեխեն»»,- ասել է ծննդաբերած կնոջ հարազատ Ավետիք Իխպիարյանը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ցավով հայտնում է, հարազատների այս հայտարարությունից օրեր անց երեխան մահացել է:

«Վայքում շատ մասնագետներ կան, բայց մասնագետներին չեն թողնի՝ աշխատեն, որովհետև ինքը մեծահարուստ կին է, աղբերն էլ ԿԳԲ-ում աշխատող է: Ինքը ինձ ասել է՝ «աղբորս կասեմ, գործ կսարքի՝ զենք կգցի ձեր տունը, քեզ կբռնեն, դու նենց որ խելոք մնա, չբողոքես»,- Մետաքսյա Հովհաննիսյանի մասին ասել էր Ավետիք Իխպիարյանը:

Մեկնաբանություններ (1)

Evdokimov
Вот же паскуда какая!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter