HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Մանրամասները ընկերությունը կհրապարակի ավելի ուշ

dino-gold_18.11.09

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի հանքում օրերս տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ ձեռնարկությունը հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ: «Դինո գոլդ մայնինգ քամփնին»  ափսոսանքով հայտնում է, որ «նոյեմբերի 14-ի երեկոյան ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքի հարավային տեղամասում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվածք է ստացել ընկերության աշխատող Արա Գարեգինի Պողոսյանը:

Նրան անմիջապես տեղափոխել են Կապանի Բժշկական կենտրոն, որտեղ նա դեռ գիտակցության մեջ էր, և որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն: Արա Պողոսյանը մահացել է հիվանդանոցում նոյեմբերի 16-ին: Դեպքի վայրը մեկուսացվել է, և ընկերության անվտանգության և բուժօգնության բաժնի աշխատողները Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ մանրամասն հետաքննում են պատահարը: Ընկերությունը խորապես վշտում և ցավակցում է մահացողի հարազատներին և ընկերներին և հանքի բոլոր աշխատողներին` արժեքավոր գործընկերոջը կորցնելու կապակցությամբ:    Գործի մանրամասնությունների հետ կապված տեղեկությունները կներկայացվեն հետաքննությունը ավարտելուց հետո»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ  Կապանի բնակիչ, 1966թ. ծնված Արա Գուրգենի Պողոսյանը դեպքից հետո Կապանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել բարդ, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով ու նոյեմբերի 16-ի երեկոյան մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter