HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկանքն արդեն վերցրել են

21-11_D.Matevosyan«Հետքի» հետ հեռախոսազրույցի ժամանակ «Հայկական ժամամակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերը ներկայացնող Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ երեկ ինքը գնացել է Իջևան և տեղի ոստիկանությունից վերցրել Նիկոլ Փաշինյանի` վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչական դատարանը Ն. Փաշինյանի հայցադիմումի վերաբերյալ վճիռ կայացրեց` պարտավորեցնելով ՀՀ ոստիկանությանը տրամադրել Ն. Փաշինյանին վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը: Դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չէ, և այժմ թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի` որպես պատգամավորի թեկնածու առաջադրման համար որևէ խոչընդոտ չկա: Դ. Մաթևոսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրենք դեռևս չեն գրանցել: Դա իրենք կանեն եկող շաբաթվա սկզբին, քանի որ մինչև նոյեմբերի 26-ը դեռ ժամանակ ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter